Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն

06.07.2018

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ հուլիսի 6-ին: Ընդունելությանը մասնակցեցին Ալագյազ, Զովասար, Կաթնաղբյուր, Բերքառատ, Արտենի, Թաթուլ, Աղձք, Վ.Բազմաբերդ, Անտառուտ գյուղական համայնքների, Թալին եւ Աշտարակ քաղաքների բնակիչներ:
Ընդունելությանը մասնակցեց 21 քաղաքացի: Նրանցից 6-ի դիմումները առողջական, սոցիալական, կենցաղային, աշխատանքային բնույթի էին: Մյուսները դրամական աջակցության խնդիր ունեին:
Աշոտ Սիմոնյանը մանրամասն ծանոթացավ բարձրացված յուրաքանչյուր հարցին, հնարավորության դեպքում տեղում լուծումներ տվեց կամ համապատասխան մասնագետներին հանձնարարեց ուսումնասիրել խնդիրները եւ առաջարկներ ներկայացնել: Իրենց հուզող հարցերի վերաբերյալ քաղաքացիները ստացան նաեւ պարզաբանումներ: Բավարարվեցին նաեւ 15 քաղաքացիների դիմումները՝ դրամական օգնություն ստանալու վերաբերյալ:
Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման կարգի համաձայն՝ մարզպետի մոտ հաջորդ ընդունելությունը կկայանա հուլիսի 13-ին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-09-21 15:56:21