Նորություններ
Տեղի կունենա մարզխորհրդի նիստ 25.10.2017
2017 թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը 14.00-ին ՀՀ Արագածոտնի մարզպետարանի դահլիճում տեղի կունենա մարզխորհրդի նիստ՝ հետեւյալ օրակարգով՝ 1. Մարզի համայնքների բյուջեների կատարման և սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների մասին /զեկ.` մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ա. Ավետիսյան/: 2. > ծրագրի շրջանակներում կատարված և կատարվելիք ընդհանուր աշխատանքների մասին /զեկ. մարզպետի տեղակալ Մ. Աբգարյան/: 3. Աշնանային գյուղատնտեսական աշխատանենրի և ինտենսիվ այգիների հիմնման ծրագրերի մասին/զեկ. գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ` Յու. Ազատյան/: 4. Համայնքների բնկաչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը (զեկուցող. ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ` Ս. Հովսեփյան): 5. Հայտարարություններ այլ հարցեր ( Ի. Բարսեղյան, Ա. Հակոբյան):
Քննարկվեց հանձնարարականների կատարման ընթացքը 25.10.2017
Հոկտեմբերի 25-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, մարզպետի օգնականի եւ ստորաբաժանման ղեկավարների մասնակցությամբ: Մարզպետին զեկուցվեց ՀՀ կառավարության, ՏԿԶ եւ այլ նախարարությունների կողմից ստացված գրությունների հետ տարվող աշխատանքները: Նշվեց, որ դրանց կապակցությամբ համապատասխան աշխատանքներ են տարվել եւ պատասխաններն ուղարկվել են սահմանված ժամկետներում: Ամփոփվեց նաեւ նախորդ խորհրդակցության ժամանակ մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը.....

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ամփոփել է «Մաքուր Հայաստան» ծրագրի երրորդ համապետական շաբաթօրյակի նախնական արդյունքները: Նախնական տվյալների համաձայն` հոկտեմբերի 21-ի համապետական երրորդ շաբաթօրյակի աշխատանքներին ՀՀ մարզերի համայնքներում ընդհանուր առմամբ մասնակցել են շուրջ 138000 քաղաքացի, փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը : Համայնքների սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով շաբաթօրյակին մասնակցել են պետական և մասնավոր կառույցների, հանրակրթական ուսումնական,առողջապահական և այլ հաստատությունների շուրջ 2678 կոլեկտիվներ։ Շաբաթօրյակին ներգրավվել է շուրջ 1690 միավոր տեխնիկա, այդ թվում` ինքնաթափ մեքենաներ, ամբարձիչ մեքենաներ և էքսկավատորներ: Հղումը՝ mtad.am

Արագածոտնի մարզը մասնակցում է համապետական շաբաթօրյակին 21.10.2017
Հոկտեմբերի 21-ին Արագածոտնի մարզը մասնակցում է համապետական շաբաթօրյակին: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի կարգադրությամբ ստեղծված՝ ,,Մաքուր Հայաստան ,, ծրագիրն իրականացնող մարզային հանձնաժողովի կողմից կազմված շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանի համաձայն շրջաբերականներ են ուղարկվել համայնքների, կրթական, առողջապահական հաստատությունների ղեկավարներին, շահագրգիռ բոլոր կողմերին: Մարզպետարանի աշխատանիցներին հանձնարարված է՝ լինել համայնքներում, հետեւել գործընթացին.....

Աշոտ Սիմոնյանը հետեւում է շաբաթօրյակի ընթացքին 21.10.2017
Արագածոտնի մարզում շարունակվում է համապետական շաբաթօրյակի ընթացքը: Աշխատանքներին ծանոթանալու նպատակով մարզպետ Աշոտ Սիմոնյանը շրջայց կատարեց մարզկենտրոն Աշտարակում: Նա ականատես եղավ, որ քաղաքի տարբեր հատվածներում ընթանում են մաքրման, բարեկարգման աշխատանքներ: Մարզի համայնքներում իրականացվող շաբաթօրյակի ընթացքի մասին մարզպետին պարբերաբար զեկուցվում է տեղերում գտնվող՝ մարզպետարանի աշխատակիցների կողմից: Շաբաթօրյակին մասնակցում են մարզային, համայնքային կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները եւ մասնավոր ընկերությունները, ողջ հանրությունը: Նախնական հաշվարկով աշխատանքի է դուրս բերվել 140 ինքնաթափ, 80 ամբարձիչ մեքենա, մարդկային ռեսուրսը կազմում է շուրջ 16 հազար մարդ : ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակում ձևավորված մարզային հանձնաժողովի հետ կապ հաստատելու համար գործում է թեժ գիծ՝ (0232) 3-37-74 հեռախոսահամարով:
Նախարարներ Դավիթ Լոքյանն ու Արծվիկ Մինասյանն այցելել են Արագածի տարածաշրջան 20.10.2017
Նախարարներ Դավիթ Լոքյանն ու Արծվիկ Մինասյանն այցելել են Արագածի տարածաշրջան ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի ուղեկցությամբ այսօր այցելել են Արագածի տարածաշրջանի բնակավայրեր: Նախարարները հանդիպել են բնակիչների հետ և քննարկել տարածաշրջանում առկա խնդիրները: Հանդիպումների ավարտին Կառավարության անդամները պատասխանել են բնակիչներին հուզող բազմաթիվ հարցերի: Հղումը՝ mtad.am