Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում՝ բուժհաստատություններում էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման թեմայով

22.03.2018

Արագածոտնի մարզպետարանում կայացավ քննարկում՝ բուժհաստատություններում էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման թեմայով: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարարության ,,Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն,,-ի փոխտնօրեն Ալբերտ Սահակյանը, կենտրոնի այլ պատասխանատուներ, մարզի դեղատների տնօրեններ, աշխատակիցներ:
Ներկայացնելով հանդիպման նպատակը, մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Արտեմ Պետրոսյանը նշեց, որ էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման ծրագիրը պետություն-մասնավոր հատված համագործակցության փորձ է, եւ հավելեց, որ մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարությամբ մարզպետարանը նպատակ ունի ծրագրի ներդման ողջ ընթացքում բուժաշխատողների եւ դեղատնային ցանցի աշխատակիցների գործընկերը լինել, ցուցաբերել խորհրդատվական եւ գործնական աջակցություն:
Փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչները հանգամանալից խոսեցին էլեկտրոնային համակարգի նպատակների եւ սկզբունքների, ներդրման մեխանիզմների, տեղեկատվական կենտրոնի գործունեության, էլեկտորոնային դեղատոմսերի կիրառման եւ այլ հարցերի մասին:
Քննարկված հարցերի շուրջ դեղատների տնօրեններն արտահայտեցին իրենց տեսակետները: Բարձրացված խնդիրները նրանք գրանցեցին իրենց բաժանված հարցաթերթիկներում, եւ փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչները վստահեցրին, որ դրանք կներկայացնեն համապատասխան ատյաններին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:13:24