Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մասնակցեց «Գինու Բակի» և «Աշտարակաց մառանի» պաշտոնական բացման միջոցառումներին

10.11.2018

   Աշտարակ քաղաքում կայացան «Գինու Բակի» և «Աշտարակաց մառանի» պաշտոնական բացման միջոցառումները:
«Գինու Բակը» զբոսաշրջային վայր է, որտեղ հյուրերը հնարավորություն ունեն համտեսել գինի, ականատես լինել լավաշի թխման, գինու ստեղծման և ավանդական ուտեստների պատրաստման ընթացքին, իսկ «Աշտարակաց մառանը» հյուրերին ներկայացնելու է գինու և օղու թորման գործընթացը, մառանին կից կգործի ընտանեկան թանգարան, որտեղ ներկայացված են հին գինեգործական իրեր, կահ-կարասի:
    Միջոցառումներին ներկա են գտնվել ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասին, «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի համակարգող Արման Վալեսյանը, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը, զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
    Բացման խոսքում մարզպետը նշել է, որ տուրիզմի այս տեսակը հնարավորություն է տալիս գյուղական միջավայրում ապրող մարդկանց իրենց ռեսուսներն օգտագործել տնտեսության ակտիվացման և համայնքն առավել ճանաչելի դարձնելու գործում: Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունը սկսել է զարգանալ մի նոր ուղղությամբ և այն պոտենցյալը, որն առկա է Արագածոտնի մարզում, պետք է օգտագործել արդյունավետ, ուստի շատ ուրախ է, որ առաջին գինու բակը ստեղծվել է Արագածոտնի մարզում:
   Մարզպետ Դավիթ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել ծրագիրն իրականացնող կառույցներին, նշել՝ լիահույս է, որ նմանատիպ ծրագրերը կլինեն շարունակական և, որպես ՀՀ Արագածոտնի մարզպետ, դրանք մշտապես լինելու են իր լիակատար աջակցության ներքո:
   Ծրագիրն իրականացվել է «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակներում, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համագործակցությամբ՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34