Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացու օրվա տոնակատարության շրջանակում Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ երիտասարդական քննարկում՝ Իրազեկ ուսանող

27.04.2019

Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանի բակում պետական պաշտոնյաներն ու ուսանողները, համախմբվելով թեյի սեղանի շուրջ, քննարկեցին ուսանողների դերը քաղաքացիական հասարակության ձևավորման գործում:
Քննարկման ընթացքում կարևորվեց երիտասարդների դերը մարզի զարգացման տեսլականում, անդրադարձ կատարվեց 2018 թվականի գարնանը Հայաստանում իրականացված թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության կայացման գործում ուսանողական-երիտասարդական շարժումների դերակատարմանը:
Քննարկման մասնակիցները միաձայն եկան այն եզրահանգման, որ իրազեկ և գիտակից քաղաքացիական հասարակություն ձևավորելու համար առանցքային դեր է խաղում կրթությունը, իսկ որակյալ կրթական համակարգի համար նախևառաջ անհրաժեշտ է ունենալ ուսման նկատմամբ պահանջատեր ուսանող:
Մարզպետ Դավիթ Գևորգյանը նշեց, որ Հայաստանում այսուհետ գնահատվելու է գիտելիքը: Իրենց մասնագիտությանը տիրապետող որակյալ կադրերի համար են բաց լինելու կազմակերպությունների դռները, ուստի վաղվա լավ աշխատանքի համար անհրաժեշտ է հետևողական լինել ուսման նկատմամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24