Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Վերջին դասի առթիվ

24.05.2019

Սիրելի՛ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ դպրոցական Վերջին դասի առթիվ:
Օրն այս չափազանց հիշարժան է դառնալու ձեզ համար: Այն իր մեջ կրում է պատանեկությունից դեպի ավելի պատասխանատու կյանք անցնելու խորհուրդը:
Դպրոցական անհոգ տարիներն ավարտվում են, վերջին զանգն ազդարարում է նոր նվաճումների, նոր հաղթանակների ու նոր ձեռքբերումների սկիզբը:
Այսօր դուք հրաժեշտ եք տալիս ջերմ ու հարազատ դպրոցին, որտեղ ձեզ սովորեցրել են ամենաարժեքավորը: Այստեղ եք գրել ձեր առաջին բառերը, այստեղ են ձևավորվել ամենաանկեղծ ու պարզ հարաբերությունները, այստեղ եք ձեռք բերել ամենամտերիմ ընկերներին: Դպրոցական մաքուր ու ջերմ միջավայրի անմոռանալի հուշերը ձեր կյանքի անբաժանելի ուղեկիցն են լինելու:
Ցանկանում եմ, որ կյանքում քայլեք ամենաճիշտ ուղիով, արժևորեք գիտելիքը, այլ ոչ՝ զարտուղի ճանապարհով կարճատև հաջողության հասնելու ոչ մի տեղ չտանող ճանապարհը:
Դուք եք վաղվա գիտնականը, մանկավարժը, շինարարը, գործարարը, մարզպետը, նախարարը, պետական պաշտոնյան: Այս երկիրը ձերն է. ինչքան հաջողությունների հասնեք կյանքում, այնքան հզոր է լինելու մեր երկիրը:
Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, մանկավարժներին, ծնողներին:
Հաջողություն եմ մաղթում կյանքի բոլոր բնագավառներում:
Բարի երթ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34