Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան և Ապարանի հերոսամարտի 101-րդ տարեդարձին նվիրված տոնախմբություն

28.05.2019

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան և Ապարանի հերոսամարտի 101-րդ տարեդարձին նվիրված տոնախմբություն, որին ներկա էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը , ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ հյուրեր Հայաստանի տարբեր համայնքներից և արտերկրից:
Միջոցառման սկզբում ներկաները ծաղիկներ խոնարհեցին հրամանատարներ Սեդրակ Ջալալյանի և Դրաստամատ Կանայանի կիսանդրիների մոտ:
Զինվորական նվագախմբի ուղեկցությամբ բազմությունը երթով շարժվեց դեպի «Վերածնունդ» հուշահամալիր: Արցախյան ազատամարտում զոհված ապարանցիների շիրիմներին և զորահրամանատար Դրոյի գերեզմանին կատարվեց ծաղկադրում:
Տոնախմբության հանդիսավոր մասը կայացավ հուշահամալիրի բարձունքում: Մատուցվեց օրհնության կարգ, բացման խոսքով հանդես եկավ Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը, տոնի առթիվ շնորհավորական ուղերձներով ներկաներին ողջունեցին մարզպետ Դավիթ Գևորգյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Հնչեցին շնորհավորական այլ ելույթներ:
Տոնակատարությունը շարունակվեց զինվորական շքերթով, ցուցադրական ելույթներով, երգ ու պարով:
Ավանդույթի համաձայն՝ միջոցառման ավարտին մատուցվեց տոնական տորթ, կազմակերպվեց բացօթյա հյուրասիրություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 13:46:31