Նորություններ
Հայտարարություն համայնքների ավագանիների նիստերի վերաբերյալ 20.02.2019
2019 թվականի փետրվարի 28-ին, ժամը 12:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Աղձքի համայնքապետարանում տեղի կունենա Աղձք համայնքի ավագանու հերթական նիստ: 2019 թվականի մարտի 3-ին, ժամը 11:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակի համայնքապետարանում տեղի կունենա Ագարակ համայնքի ավագանու հերթական նիստ:

Թումանյանական տարին Արագածոտնում մեկնարկել է 19.02.2019
Արագածոտնի մարզում մեկնարկել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը, որի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է այսօր, Բյուրականի՝ բանաստեղծի անունը կրող միջնակարգ դպրոցում: Ստեղծագործել սկսելով 12 տարեկան հասակում՝ Թումանյանը դարձել է հայ ժողովրդի ամենասիրված ու ընթերցված հեղինակներից մեկը.....

Արագածոտնի մարզի Ապարան համայնքում այսօր կայացել է «Ապարանյան ձմեռ» փառատոնը 16.02.2019
Արագածոտնի մարզի Ապարան համայնքում այսօր կայացել է «Ապարանյան ձմեռ» փառատոնը, որին ներկա էր ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև միջազգային և պետական կառույցների, Հայաստանի Ձնամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներ, արտերկրից ժամանած զբոսաշրջիկներ և այլ հյուրեր: Փառատոնի մեկնարկը տրվեց բացման հանդիսավոր արարողությամբ: Մարզպետ Դավիթ Գևորգյանը ողջունելով ներկաներին՝ ասաց.....

Մարզպետն ընդունել է անցնող շաբաթվա ընթացքում ընդունելության գրանցված քաղաքացիներին 15.02.2019
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր ընդունել է անցնող շաբաթվա ընթացքում ընդունելության գրանցված 14 քաղաքացիների: Բնակիչները մարզպետին են ներկայացրել իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են սոցիալական ապահովության, ռազմական պատրաստության դասընթացների կազմակերպման, առողջապահության, աշխատանքային և այլ ոլորտների: Մարզպետ Դավիթ Գևորգյանը ոլորտային պատասխանատուներին հանձնարարել է.....

Հրավիրում ենք մասնակցելու «Ապարանյան ձմեռ» փառատոնին 14.02.2019
Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Ապարանյան ձմեռ» փառատոնին, որը տեղի կունենա փետրվարի 16-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում` Խաչասարի հատվածում: Միջոցառումը ներառելու է Սուրբ Սարգսի և Տյառնընդառաջի ծիսակատարությունները, ինչպես նաև տոներին նվիրված հին-ավանդական երգ ու պար, ձմեռային տարբեր սպորտաձևեր՝ մրցութային, սիրողական խաղեր, ցուցադրական ելույթներ.....



