Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն աշխատանքային այց է կատարել Ապարան խոշորացված համայնքի Արագած բնակավայր

06.04.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր աշխատանքային այց է կատարել Ապարան խոշորացված համայնքի Արագած բնակավայր, որտեղ ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանի և Գեղարոտ գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի պատճառով առաջացող խնդիրները ուսումնասիրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի այլ անդամների հետ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում համայնքի բնակիչների մասնակցությամբ:
Հանդիպման նպատակն էր խնդրի շուրջ իրականացվող փորձագիտական ուսումնասիրություններ կատարելու համար տեղանքում իրականացվող աշխատանքներին համայնքից ներկայացուցիչներ ներգրավելու, աշխատանքային խմբի բնականոն գործունեությունը ապահովելու վերաբերյալ հարցերի քննարկումը:
Մարզպետ Դավիթ Գևորգյանը ներկայացրել է միջգերատեսչական խմբի անդամներին և նշել է, որ խմբի ստեղծման նպատակն է ուսումնասիրել, թե ՀԷԿ-ի գործունեությունը ինչ հետևանքներ է ունենում բնապահպանական տեսանկյունից, ինչ ազդեցություն է թողնում գյուղատնտեսության, հողերի, ջրի որակի վրա: Նա միաժամանակ նշել է, որ իրականացվելու է օբյեկտիվ ուսումնասիրություն, որից հետո միայն հնարավոր կլինի իրավական ճանապարհով հիմնավորել ՀԷԿ-ի գործունեության ազդեցությունը էկոհամակարգի վրա:
Որպես իրականացվող հետազոտությունների պատասխանատու գերատեսչության ներկայացուցիչ՝ ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը ներկայացրեց միջգերատեսչական աշխատանքային խմբի առջև դրված խնդիրները, հնչեցին ՀԷԿ-ի գործունեության հետ կապված առաջարկներ:
Հանդիպման ընթացքում ‹‹Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը ներկայացրեց նախատեսվող հետազոտական մոնիթորինգի համար իրենց կողմից ընտրված դիտակետերը, աշխատանքների կազմակերպման սկզբունքները, քայլերի հաջորդականությունը:
Բնակիչներին բացատրվել է, որ առաջիկա ամիսների ընթացքում, հաշվի առնելով գետի սնուցման ռեժիմները, ակունքից մինչև գետաբերան իրականացվելու է նմուշառում՝ ՀԷԿ-երի մուտքից-ելքից, գետի տարբեր հատվածներից: Նշված ամբողջական տվյալներն ունենալով միայն հնարավոր կլինի եզրակացություն տալ, թե ՀԷԿ-երի աշխատանքային, ոչ աշխատանքային շրջաններում, բոլոր ամիսներին, սեզոններին ՀԷԿ-ի գործունեությունն ինչպես է ազդում ջրի որակի վրա:
Քննարկման արդյունքում որոշվեց միջգերատեսչական աշխատանքային խմբում ընդգրկել համայնքի 4 ներկայացուցիչ, որոնք ներկա կգտնվեն մոնիթորինգային երկու դիտակետերի՝ Արագած համայնքի վերին հատվածից և Գեղարոտ գետի գետաբերանի մոտից փորձանմուշներ վերցնելու գործընթացին և կմասնակցեն հետագա աշխատանքներին:
Միաժամանակ հայտնում ենք, որ հաշվի առնելով աշխատանքային խմբի համակարգումն իրականացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը, ուստի իրականացվող աշխատանքների մասին լրացուցիչ պարզաբանումներ և տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել պատասխանատու գերատեսչությանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01