Նորություններ

Արագածոտնի մարզի բնակիչները տոնում են Քաղաքացու օրը 29.04.2019
Աշտարակն աննախադեպ մարդաշատ էր: Արագածոտնի մարզի բնակիչները տոնում էին Քաղաքացու օրը: ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, մարզի համայնքների ղեկավարների ուղեկցությամբ, քայլել է Պռոշյան փողոցով, մասնակցել է կազմակերպված արվեստների և արհեստների ցուցադրություններին՝ «Տես ու համտեսին»......
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ «Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի ներկայացուցիչներին, որոնք ներկայացրել են «RED-NEO» ծրագրի մանրամասները: Ծրագրի նպատակն է աջակցել գյուղական փոքր բիզնեսներին, բացահայտել հավելյալ եկամտի հնարավորությունները ......

Քաղաքացու օրվա տոնական միջոցառումները ՀՀ Արագածոտնի մարզում մեկնարկեցին ծառատունկով 27.04.2019
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ՀՀ ԱԺ պատգամավորները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Աշտարակի քաղաքային զբոսայգում տնկել են շուրջ 100 եղևնիներ և ակացիաներ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մարզպետի նախաձեռնությամբ զբոսայգու մի հատվածը վերցվել է մարզպետարանի հոգածության ներքո.....
Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանի բակում պետական պաշտոնյաներն ու ուսանողները, համախմբվելով թեյի սեղանի շուրջ, քննարկեցին ուսանողների դերը քաղաքացիական հասարակության ձևավորման գործում: Քննարկման ընթացքում կարևորվեց երիտասարդների դերը մարզի զարգացման տեսլականում, անդրադարձ կատարվեց 2018 թվականի գարնանը.....

Պատանի հանդիսատեսի թատրոնը ցուցադրում է «Վերջին ուսուցիչը» ներկայացումը 27.04.2019
Քաղաքացու օրվա տոնական ծրագրի շրջանակում այս պահին Աշտարակի մշակույթի տանը հանդիսատեսը վայելում է Պատանի հանդիսատեսի թատրոնի «Վերջին ուսուցիչը» ներկայացումը:

Քաղաքացու օրվա առթիվ Աշտարակի հրապարակում կազմակերպվեց տոնական համերգ 27.04.2019
Քաղաքացու օրվա առթիվ Աշտարակի հրապարակում կազմակերպված տոնական համերգը լուսանկարներով:


