Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզի սուբվենցիոն ծրագրերից ևս 18-ը հաստատվել է

31.07.2019

Հաստատվել է ՀՀ Արագածոտնի մարզից ներկայացված ևս 18 սուբվենցիոն ծրագիր:
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:

 

 • Ծաղկահովիտ խոշորացված համայնքի «Խմելու ջրի ջրագծի 1,5կմ հատվածի կառուցում»,
• Ծաղկահովիտ խոշորացված համայնքի «Ծաղկահովիտ բնակավայրի փողոցների ասֆալտապատում»,
• Ծաղկահովիտ խոշորացված համայնքի «Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Գեղաձոր, Բերքառատ, Վարդաբլուր, Գեղարոտ, Ծիլքար, Լեռնապար, Ծաղկահովիտ բնակավայրերի գիշերային լուսավորության ցանցի կառուցում»,
• Ծաղկահովիտ համայնքի «Վարչական շենքի վերանորոգում»,
• Ծաղկահովիտ խոշորացված համայնքի «Ծաղկահովիտ բնակավայրի մշակույթի տան վերանորոգում»,
• Ծաղկահովիտ խոշորացված համայնքի «Վարդաբլուր բնակավայրի մշակույթի տան վերանորոգում»,
• Ապարան խոշորացված համայնքի «Ներհամայնքային ճանապարհների և կամուրջների վերանորոգում»,
• Ապարան խոշորացված համայնքի «Գիշերային լուսավորության ցանցի կառուցում »,
• Արագածավան խոշորացված համայնքի «Արագածավան, Արտենի, Լուսակն, Գետափ բնակավայրերի գիշերային լուսավորության համակարգի ընդլայնում»,
• Մաստարա համայնքի «Շենիկի ջրամբարի Մաստարայի հատվածի ոռոգման համակարգի վերակառուցում»,
• Թաթուլ համայնքի «Ոռոգման ներքին ցանցի վերանորոգում»,
• Ոսկեվազ համայնքի «Գազաֆիկացման աշխատանքներ»,
• Կաթնաղբյուր համայնքի «Գազաֆիկացման աշխատանքներ»,
• Բյուրական համայնքի «Ներհամայնքային փողոցների ասֆալտապատում»,
• Նոր Արթիկ համայնքի «Մշակույթի տան մասնակի վերանորոգում»,
• Աղձք համայնքի «Գիշերային լուսավորության ցանցի կառուցում»,
• Մելիքգյուղ համայնքի «Գիշերային լուսավորության ցանցի կառուցում»,
• Պարտիզակ համայնքի «Հանդիսությունների սրահի կառուցում»:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01