Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդավառը՝ Արագածոտնի մարզում

28.07.2019


Արագածոտնի մարզում Վարդավառը նշվեց տոնը խորհրդանշող ավանդական սովորույթներով։
Աշտարակի Սբ.Մարիանէ եկեղեցում վաղ առավոտյան մատուցվեց Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին նվիրված պատարագ, որից հետո ներկաները օծվեցին օրհնված վարդաջրով, բաժանվեց մատաղ։
Արագածոտնի մարզպետարանը օրը վերածել էր իրական տոնախմբության․ եկեղեցու բակում հնչեցին ուրախ երգեր, ազգային պարեր, ցուցադրվեցին ժողովրդական խաղիկներ։
Ներկաներից ոչ մեկին չհաջողվեց «ջրից չոր դուրս գալ»․ իրար ջրում էին բոլորը՝ հաշվի չառնելով ո՛չ տարիք, ո՛չ հասարակական դիրք: Ջրոցին ավելի աշխուժացավ երբ տոնին միացավ ՀՀ ԱԻՆԱրագածոտնի ՄՓՎ Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ իր հրշեջ մեքենայով:
Շնորհավորում ենք բոլորին ամառային ամենապայծառ տոնի առթիվ։ Ուրախ_ՎԱՐԴԱՎԱՌ ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14