Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«ԼԱՎԱ Աղբյուր» մանկական ճամբար ուղևորվեց երրորդ հերթափոխ

27.07.2019

Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» մանկական ճամբար այսօր ուղևորվեց Արագածոտնի մարզի 7-13 տարեկան երեխաների երրորդ հերթափոխը:
Խմբի 130 երեխաները Ծաղկաձորում ամառային հանգիստը կվայելեն մինչև օգոստոսի 15-ը:
Երեխաներն ուղևորվեցին մարզպետարանի տրամադրած հարմարավետ ավտոբուսներով: Անվտանգ ուղևորությունն ապահովելու համար, մարզպետ Դավիթ Գևորգյանի հանձնարարությամբ, նրանց ուղեկցում էին բուժաշխատողներ, ոստիկանության ծառայողներ և մարզպետարանի՝ ոլորտի պատասխանատու աշխատակիցներ:
Ծաղկաձորում այս տարի իրենց ամառային արձակուրդներն անցկացրեցին Արագածոտնի մարզի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սոցիալապես անապահով ընտանիքների 355 երեխաներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01