Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրով Կոշ համայնքում խմելու ջրագիծ է կառուցվել

29.07.2019

ՀՀ Արագածոտնի մարզի Կոշ համայնքում սուբվենցիոն ծրագրով կառուցվել է 1071 մետր երկարությամբ խմելու ջրագիծ:
Ջրագծի կառուցմամբ խմելու ջրով է ապահովվել համայնքի 110 ընտանիք: Ծրագրի ընդհանուր արժեքը 13 մլն 965 հազար դրամ է, որից համայնքի մասնակցությունը կազմել է 8 մլն 379 հազար դրամ, իսկ ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը՝ 5 մլն 586 հազար դրամ:
Խմելու ջրով բոլոր համայնքներն ապահովելը մարզի ղեկավարության համար առաջնային է: Համայնքներում առկա ջրամատակարարման մանր ու մեծ խնդիրները քայլ առ քայլ լուծվելու են:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:13:24