Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշնակ համայնքում վերանորոգվում է խմելաջրի խողովակաշարը

09.09.2019

Սուբվենցիոն ծրագրով Աշնակ համայնքում վերանորոգվում է խմելաջրի խողովակաշարը:
Աշխատանքների ավարտից հետո համայնքի 385 ընտանիք նախկին 2 ժամվա փոխարեն ջուր կունենա օրական 6 ժամ:
Ծրագրի ընդհանուր արժեքը 14մլն 239հազար դրամ է, որից համայնքի մասնակցությունը կազմել է 5մլն 695հազար, իսկ ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը՝ 8մլն 544հազար դրամ:
Խմելու ջրով բոլոր համայնքներն ապահովելը մարզի ղեկավարության համար առաջնային է: Համայնքներում առկա ջրամատակարարման մանր ու մեծ խնդիրները քայլ առ քայլ լուծվելու են:

2019 թվականի սուբվենցիոն ծրագրով այս պահին Արագածոտնի մարզի 32 համայնքում իրականացվում է 57 ծրագիր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:49:17