Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Օհանավան համայնքը նշում է 191 ամյակը

10.09.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մասնակցեց Օհանավան համայնքի 191 ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը:
Տոնական օրը մեկնարկեց «Մակու» մանկապարտեզի բացման արարողությամբ:
Ժապավենը կտրելուց հետո մարզպետը Օհանավան համայնքի ղեկավար Էդգար Հայրապետյանի հետ շրջայց է կատարել մանկապարտեզում, ծանոթացել նորաբաց կառույցի շենքային և գույքային պայմաններին:
Մինչ այժմ օհանավանցիներն իրենց երեխաներին ստիպված էին հարևան համայնքների մանկապարտեզներ տանել: Վերանորոգված և բարեկարգ մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենա 120 երեխա, որոնցից 93-ն արդեն հայտագրվել է և վաղվանից կհաճախի հարազատ գյուղի մանկապարտեզ:
Համայնքի օրվան նվիրված մշակութային միջոցառումը շարունակվել է գյուղի կենտրոնում, որտեղ օհանավանցիներն ասմունքել են իրենց համայնքին նվիրված բանաստեղծություններ, հնչել են երաժշտական և պարային կատարումներ:
Տոնական միջոցառումն ավարտվել է համայնքի բնակիչների և հյուրերի համար կազմակերպված հյուրասիրությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34