Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրով Ալագյազ խոշորացված համայնքում գազատար է կառուցվում

18.09.2019

Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Ալագյազ խոշորացված համայնքի Ջամշլու, Սիփան, Ավշեն բնակավայրերում գազատար է կառուցվում:
Ծրագրի արժեքը 54մլն 860հազար դրամ է, որից համայնքի ներդրումը 19մլն 201հազար դրամ է, իսկ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը՝ 35մլն 659հազար դրամ:
Փողոցների մի մասում արդեն խողովակներն  անցկացվել են, մյուս մասում կատարվում են փորման և զոդման աշխատանքներ:
Աշխատանքների ավարտից հետո բնական գազից օգտվելու հնարավորություն կունենա ավելի քան 100 ընտանիք:
2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի 32 համայնքում իրականացվում է 57 ծրագիր:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14