Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պարզաբանում

29.10.2019


Ստորև ներկայացվող նյութը վերնագրված լինելով «Կտրականապես դեմ եմ կառավարության որոշմանը՝ սուբվենցիոն ծրագրերի առումով․ Արագածոտնի մարզպետ», ընթերցողների մոտ հնարավոր է առաջացնի թյուրըմբռնում՝ կապված ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ մարզպետի դիրքորոշման հետ:
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, պատասխանելով սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարելու, մասնավորապես, փոքր և ոչ բավարար ֆինանսական միջոցներ ունեցող համայնքներին սուբվենցիոն ծրագրին դիմելիս համայնքի մասնակցության պարտադիր պահանջ չառաջադրելու վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Եղիշե Սողոմոնյանի կողմից բարձրացված առաջարկին, նշել է, որ կտրականապես դեմ է սուբվենցիոն ծրագրերին առաջադրված պահանջները փոփոխելուն, քանի որ դա հակասում է արդյունավետ գործող համայնքներ ունենալու կառավարության տեսլականին և սուբվենցիոն ծրագրերի ընթացակարգի տրամաբանությանը:
Պարզաբանում ենք, որ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն, ի պատասխան պատգամավորի առաջարկի, նշել է, որ դեմ է կառավարության որոշման փոփոխության վերաբերյալ պատգամավորի բարձրացրած առաջարկին, ոչ թե կառավարության գործող որոշմանը: Մարզպետի խոսքն ամբողջությամբ դիտելիս կարելի է հասկանալ, որ մարզպետը պաշտպանել է կառավարության տեսակետը: Մարզպետը, համայնքների միավորման համատեքստում ներկայացրել է այն հիմնավորումը, որ ոչ թե անհրաժեշտ է փոփոխել կառավարության որոշումը և շարունակել ունենալ 200-300 բնակիչ ունեցող համայնքներ, որոնց բյուջեներում մուտքագրված դրամական միջոցները բավարարում են միայն համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձը վճարելուն, այլ իրականացնել համայնքների միավորում, ինչի արդյունքում անարդյունավետ ծախսերը կկրճատվեն, իսկ խոշորացված համայնքի բյուջեում հավաքված գումարներով հնարավոր կլինի մասնակցել սուբվենցիոն ծրագրերին և սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր իրականացնել համայնքի բոլոր բնակավարերում:

Տեսանյութն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 13:05:37