Նորություններ

Արագածոտնի մարզի Տեղեր համայնքում կայացել է Արվեստի միջազգային փառատոն 02.07.2019
Արագածոտնի մարզի Տեղեր համայնքում գտնվող «Բրուտագործության կենտրոնում» կայացավ Արվեստի միջազգային փառատոնի փակման և ցուցադրությունների բացման հանդիսավոր արարողությունը: Ցուցադրությունը դիտելու նպատակով Տեղեր էին ժամանել ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, Հայաստանի նկարիչների միության անդամներ, նկարիչներ.....

Հավանության է արժանացել ևս 8 սուբվենցիոն ծրագիր 28.06.2019
ՀՀ Արագածոտնի մարզից ներկայացված 57 ծրագրային հայտից 33-ն արդեն հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի առաջիկա նիստերի ընթացքում կքննարկվեն նաև....
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երեկ աշխատանքային խորհրդակցություն է ունեցել ՀՀ մարզպետների հետ, որի ընթացքում քննարկվել են մարզային, համայնքային և ենթակառուցվածքային նշանակության մի շարք հարցեր։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը։ Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի՝ նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է մարզերի բնակավայրերում խմելու ջրամատակարարման բնագավառում առկա խնդիրներին և դրանց լուծման տարբերակներին....
Հայտարարություն համայնքների ավագանիների նիստերի վերաբերյալ 25.06.2019
2019թ. հունիսի 26-ին, ժամը 11:00-ին Արագածոտնի մարզի Արագածավանի համայնքապետարանում տեղի է ունենալու Արագածավան համայնքի ավագանու հերթական նիստը: 2019թ. հուլիսի 9-ին, ժամը 15:00-ին Արագածոտնի մարզի Ալագյազ խոշորացված համայնքի Սադունց բնակավայրի 1-ին փողոց 7 հասցեում տեղի է ունենալու Ալագյազ խոշորացված համայնքի ավագանու հերթական նիստը: 2019թ. հուլիսի 10-ին, ժամը 11:00-ին Արագածոտնի մարզի Աղձքի համայնքապետարանում տեղի է ունենալու Աղձք համայնքի ավագանու հերթական նիստը: 17,07,2019թ ժամը 11-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակի համայնքապետարանում տեղի է ունենալու Ագարակ համայնքի ավագնու հերթական նիստ: 2019թ. հուլիսի 10-ին, ժամը 11:00-ին Արագածոտնի մարզի Աղձքի համայնքապետարանում տեղի է ունենալու Աղձք համայնքի ավագանու հերթական նիստը: 2019թ. հուլիսի 12-ին, ժամը 11:00-ին Արագածոտնի մարզի Զարինջայի համայնքապետարանում տեղի է ունենալու Զարինջա համայնքի ավագանու հերթական նիստը:

Բուժաշխատողի օրվա առթիվ ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը պարգևատրել է մի շարք բուժաշխատողների 21.06.2019
Հունիսի 21-ին Հայաստանում նշվում է Բուժաշխատողի_օրը: Մասնագիտական տոնի առթիվ ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հյուրընկալել է մարզի բուժհաստատությունների մի շարք աշխատակիցների: Մարզպետարանի դահլիճում կազմակերպված միջոցառման ժամանակ մարզի ղեկավարը բարեխիղճ աշխատանքի համար հանդիսավոր կերպով պատվոգրեր է հանձնել Արագածոտնի մարզի բուժհաստատությունների 21 բժիշկների և բուժքույրերի.....



