Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Թալինի և Ապարանի ֆուտզալի թիմերը Համահայկական 7-րդ ամառային խաղերում կմասնակցեն եզրափակիչ փուլին

15.08.2019

Համահայկական 7-րդ ամառային խաղերում Թալինի և Ապարանի ֆուտզալի թիմերն անցել են 1/8 եզրափակիչ: Ֆուտզալի առաջնության խմբային փուլում Թալինի թիմը մրցել է Ֆրանսիայի, Հալեպի, Տիգրանակերտի, Ծաղկաձորի և Երևանի թիմերի հետ և տերել է 3 հաղթանակ: Ապարանի թիմը մրցել է Չարենցավան, Քեսաբ, Տագանրոգ, Նոր Հաճն և Արարատ թիմերի հետ: Ընդհանուր հաշվարկով Ապարանի թիմը տարել է 4 հաղթանակ, 5 խաղում 34 գնդակ է ուղարկել մրցակցի պաշտպանած դարպասը: Տեղեկացնենք, որ այսօր՝ օգոստոսի 15-ին, Ավանի ֆուտբոլի ակադեմիայում Արագածոտնի մարզի 2 համայնքներ պայքարելու են հաջորդ փուլի ուղեգրի համար. ժամը 15:00՝ Եկատերինբուրգ-Ապարան, ժամը 17:00՝ Դոնի Ռոստով-Թալին: Հաջողություն և հաղթանակ մեր թիմերին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42