Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Դավիթ Գևորգյանի մոտ կայացած քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է 28 բնակիչ

16.08.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցելու համար հերթագրվել էր մարզի 28 բնակիչ:
Մարզպետը լսել է բնակիչների բոլոր խնդիրները, որոնք վերաբերում էին աշխատանքային, հողային իրավունքին, առողջապահությանը, սոցիալական ապահովությանը:
Խնդիրների զգալի մասը լուծվել է ընդունելության ժամանակ, իսկ մյուս հարցերի լուծման վերաբերյալ մարզպետարանի ոլորտային պատասխանատուներինմարզպետը տվել է հանձնարարականներ:
Դրամական օգնության դիմում ներկայացրած քաղաքացիներին տրամադրվել է 1մլն 270հազար դրամ ֆինանսական աջակցություն:
Մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է ուրբաթօրերին՝ ժամը 10:00-ից, որին մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության ընդհանուրբաժնում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:13:24