Նորություններ
ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնեց ԼՂՀ 28.06.2012
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզպետները, այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Պատվիրակությունը հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի հետ, կքննարկվեն Հայաստանի Հանրապետության մարզերի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական շրջանների միջեւ փոխգործակցության հարցեր:
Քննարկվեցին «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի գործունեւության շրջանակները 27.06.2012
Հանրապետությունում սկսել է գործել ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության,,Մաքուր էներգիա և ջու,, ծրագիրը, որն աշխատանքներ է իրականացնում ջրային ռեսուրսների կառավարման և էներգոխնայողության ոլորտում: Այն իր ծրագրերի գործունեության ոլորտներն է ներկայացրել նաեւ Արագածոտնի մարզում Դրանց լուծման հնարավորությունները քննարկելու նպատակով ,,Մաքուր էներգիա և ջուր,, ծրագրի ներկայացուցիչ Հայկ Պետրսյանը հանդիպեց մարզպետ Սարգիս Սահակյանին:
Քննարկվեցին համայնքներում իրականացվելիք ծրագրերը 27.06.2012
Համայնքներում առկա հիմնախնդիրներին եւ դրանց լուծման հնարավորությունների մասին քննարկումների նպատակով փոխմարզպետ Ա. Արսենյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցելու համար հրավիրվել էին ,, Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի, ,,Վորլդ վիժըն-Հայաստան,, կազմակերպության, ,,Հայաստանի մանուկների հիմնադրամ,,-ի, ,,Հայկական Կարիտաս,, կազմակերպության, ,,Մաքուր էներգիա եւ ջուր,, ծրագրի ներկայացուցիչները: Ներկա էր նաեւ Արտենի համայնքի ղեկավար Գեղամ Խլղաթյանը...
Նոր նախակրթարաններ՝ գյուղական չորս համայնքում 26.06.2012
Արագածոտնի մարզի Սասունիկ, Եղիպատրուշ, Բերքառատ եւ Հնաբերդ համայնքների նախադպրոցական տարիքի երեխաները մինչեւ առաջին դասարան գնալը այցելելու են նախակրթարաններ: Այս հնարավորությունը ստեղծվել է այն բանի շնորհիվ, որ այս համայնքներում կառուցվել են նախակրթարաններ: Ծրագրի հեղինակը ,,Սեյվ դը չիլդրեն,, կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունն է, որը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համատեղ մարզում իրականացնում է ,,Նախաձեռնություն հանուն երեխաների առողջության եւ կրթության,, ծրագիրը:
Կայացավ Հայաստանի գրողների միության Արագածոտնի մարզային մասնաճյուղի հերթական միջոցառումը 26.06.2012
Վերջին երկու տարում կտրուկ վերափոխվել է Հայաստանի գրողների միության Արագածոտնի մարզային մասնաճյուղի գործունեությունը: Անցած տարվա սկզբից, երբ մասնաճյուղի ղեկավարման գործը ստանձնեց մշակույթի անխոնջ գործիչ, բոլորիս հայտնի բանաստեղծ ու նկարիչ Արևշատ Ավագյանը` մարզպետարանի աշխատակազմի հետ սերտ համագործակցության ստեղծումն էր, որի արդյունքում իրար հաջորդեցին համատեղ միջոցառումներ` մարզի արվեստի ու գրականության ստեղծագործողների հանդիպումներ, գրական երժշտական ցերեկույթներ, նոր ծրագրերի ու առաջարկությունների քննարկումներ:
Ամառային հանգիստ՝ երեխաների համար 25.06.2012
Հուլիսի 1-ին Արագածոտնի մարզից Հանքավանի ,,Աղբյուր,, ճամբար կմեկնի 100 երեխա: Նրանք այստեղ կհանգստանան 20 օր՝ մինչեւ հուլիսի 20-ը, որից հետո ճամբար կմեկնի երկրորդ հերթում ընդգրկված եւս 100 երեխա: Նրանք ճամբարում կհանգստանան հուլիսի 20-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Արդեն ավանդական դարձած այս ծրագիրն իրականացվում է կառավարության կողմից եւ ֆինանսավորվում պետական բյուջեի միջոցներով:


