Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի պատանի շախմատիստները մեկնեցին Հադրութ

08.11.2012

ՀՀ Արագածոտնի մարզի եւ ԼՂ Հադրութի շրջանի միջեւ հաստատված համագործակցության շրջանակում Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների 12 շախմատիստ նոյեմբերի 8-ին մեկնեց Հադրութ: Նախաձեռնությունը Արագածոտնի մարզպետարանինն է, որի կողմից էլ լուծվել են ուղեւորության հետ կապված կազմակերպչական բոլոր խնդիրները: Մեկնելուց առաջ երեխաներին եւ նրանց ծնողներին հանդիպեց մարզպետ Սարգիս Սահակյանը, նրանց ցանկացավ հաջողություն եւ բարի վերադարձ:
Հադրութում արագածոտնեցիները կհանդիպեն իրենց հասակակիցների հետ: Մրցույթից բացի նախատեսված են նաեւ ճանաչողական բնույթի մի շարք միջոցառումներ, այցելություններ Արցախի հինավուրց հուղում գտնվող պատմամշակութային վայրեր: Հադրության այցը կտեւի մինչեւ նոյեմբերի 11-ը:
Նշենք, որ կողմերի միջեւ համագործակցությունը վավերացվել է հուշագրով, որը ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Վ. Գեւորգյանը ստորագրել են 2012 թ. հունիսի 28-ին, Հադրութ քաղաքում: Թեպետ, փոխայցելություններն ու հանդիպումները սկսվել են ավելի վաղ՝ 2009 թվականից: Համաձայն այդ փաստաթղթի, ընդլայնվելու են գործակցության շրջանակներն ու կենսագործունեության ոլորտները: Կրթամշակութային. մարզական, զբոսաշրջության եւ հանգստի կազմակերպման, գյուղատնտեսության զարգացման, վարչարարության ոլորտում ձեռք բերված փորձի փոխանակման եւ գործունեության մյուս բնագավառներում ինչպես այս տարի, այնպես էլ հաջորդիվ նախատեսված է միջոցառումների եւ փոխայցելությունների հստակ ծրագիր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14