Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուսերում խմելաջրի հարցը լուծելու համար հիմնանորոգվում է ՕԿՋ-ն

22.11.2012


Խմելաջրի մատակարարումը Արագածոտնի մարզի գյուղական համայնքների կարեւորագույն խնդիրներից է, ինչի լուծումը մշտապես գտնվում է մարզպետ Սարգիս Սահակյանի՝ համայնքների ղեկավարների հետ համատեղ քննարկման տիրույթում: Այդ նպատակով օգտագործվում են ինչպես պետական միջոցների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների, բարեգործական ընկերությունների ընձեռած հնարավորությունները:
,, Քաունթերփարթ ինթերնեշնլ,, միջազգային կազմակերպության նախագծերից մեկով հնարավորություն եղավ ընթացքի մեջ դնել խմելաջրի մատակարարման հարցի լուծումը Սուսեր համայնքում: Այստեղ վերակառուցվում է օրվա կարգավորիչ ջրամբարը, որի շահագործմամբ համայնքում այլեւս չեն լինի ջրամատակարարման ընդհատումներ, եւ ջուրը անընդմեջ կհասնի բոլոր թաղամասերն ու բնակարանները: Ծրագրի ընդհանուր արժեքը 11 միլիոն 137 հազար դրամ է, որից 3 միլիոն 500 հազարը հատկացրել է ,, Քաունթերփարթ ինթերնեշնլ,,-ը: 1 մլն 400 հազար դրամի ներդրումը համայնքն ինքն է կատարելու: Համաֆինանսավորման համար համապատասխան աջակցություն է ցուցաբերելու նաեւ մարզպետարանը:
Շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա ամռանը: Առ այսօր կատարվել է շուրջ 9 մլն. 500 հազար դրամի աշխատանք, եւ իրականացվել է կառուցապատման հիմնական մասը: Առաջիկայում կկատարվեն նաեւ ծածկի կառուցման, հարդարման եւ ավարտական վերջին աշխատանքները: Վերակառուցումը էականորեն կբարելավի ՕԿՋ-ի կարողությունները, եւ հզորությունը նախկին 120 խ/մ-ից կդառնա մինչեւ 200 խ/մ:
Գյուղում ջրամատակարարման բարելավման համար բոլորովին վերջերս իրականացվել է նաեւ ներքին ցանցի հիմնանորոգում: Համայնքի կողմից կատարված 1 մլն. 700 հազար դրամի ներդրմամբ տեղադրվել են շուրջ 2200 մետր պոլիէթիլենային նոր խողովակներ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 11:12:21