Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում՝ Արագածոտնի մարզպետի մոտ 12.07.2012

Հուլիսի 12-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում ,,Սեյվ դը չիլդրեն,, կազմակերպության ներկայացուցիչներ Իռեն Սարգսյանի և Գուրամ Մատիաշվիլիի հետ: Նրանք ներկայացրին կազմակերպության կողմից մարզում իրականացվող երկու նոր ծրագրերը: Դրանցից մեկը ,,Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության,, ծրագիրն է, որը ներկայացրեց Ի. Սարգսյանը: Ծրագիրը գործել է մարզի 4 համայնքում՝ Սասունիկում, Եղիպատրուշում, Հնաբերդում և Բարքառատում:

Քննարկվեց հանձնարարականների կատարման ընթացքը 11.07.2012

Հուլիսի 11-ին մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Հիմնական շեշտը դրվեց համայնքներում հողի հարկի, գույքահարկի եւ հողի վարձավճարների հավաքագրման գործընթացի արդյունավետ կազմակերպման վրա: Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները հանձնարարական ստացան անհատական աշխատանք տանել բոլոր համայնքներում, որպեսզի ապահովվի սեփական եկամուտների հավաքագրման բարձր արդյունք:

Կիրականացվեն առաջնահերթ լուծում պահանջող ծրագրեր 09.07.2012

Արագածոտնի մարզում ընթացքի մեջ են առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այդ նպատակով կառավարությունը մարզին, ընդհանուր առմամբ, հատկացրել է 667,950,000 դրամ: Սա համանման երրորդ ծրագիրն է, եւ ինչպես նախորդ երկուսում, այս անգամ էլ այն իր մեջ ներգրավել է առավել հրատապություն ներկայացնող հիմնախնդիրները:

,,Իմ Հայաստան,, համահայկական փառատոնի մասնակիցները այցելեցին Արագածոտնի մարզ 06.07.2012

,,Իմ Հայաստան,, համահայկական փառատոնի ,,Պարարվեստի օրեր,,-ի շրջանակում Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում հունիսի 5-ին կազմակերպվել է բացօթյա համերգ: Բացօթյա համերգի ընթացքում ելույթներով հանդես են եկել Ուկրաինայից` ,,Արմենիա,,, ՌԴ-ից` ,,Հայասա,, եւ ,,Արտույտ,,, Լիտվայից` ,,Հայրենիք,, Սիրիայից` ,,Անդրանիկ,,, Թուրքիայից` ,,Մարալ,,, Նիժնի Նովգորոդից` ,,Նաիրի,,, Վրաստանից` ,,Վաչյան,, եւ ,,Անի,,, Իրանից` ,,Կռունկ,, պարային խմբերը:

Արագածոտնի մարզի եւ Հադրութի շրջանի միջեւ կնքվել է հուշագիր 03.07.2012

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակության կազմում հունիսի 27-29-ը այցելեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցը աշխատանքային էր, եւ հանդիպումներ տեղի ունեցան ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի, այլ պաշտոնատար անձանց հետ: Ս. Սահակյանը այցելեց նաեւ Հադրութի շրջան, որի հետ համագործակցում է Արագածոտնի մարզը:

Հանդիպում մարզպետարանում 28.06.2012

Հունիսի 29-ը Հայրենիքի համար նահատակվածների եւ անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է: Այդ կապակցությամբ Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում մարզի այդ մարտիկների ծնողների, հարազատների հետ: Մարզի ղեկավարությունը հետաքրքրվեց նրանց սոցիալական, աշխատանքային եւ այլ խնդիրներով...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-25 16:42:42