Նորություններ
Քննարկվեցին ոռոգման խնդիրներ 25.06.2012
Մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ հունիսի 25-ին կայացավ խորհրդակցություն, որի քննարկման թեման մարզում ոռոգման կազմակերպման հետ կապված խնդիրներն էին: Մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, կոմիտեի այլ պաշտոնյաներ, մարզի ՋՕԸ-երի ղեկավարներ, համայնքների ղեկավարներ: Մարզպետ Ս. Սահակյանն ասաց, որ տարին այս տարի աննախադեպ է իր սակավաջրությամբ: Գյուղատնտեսության համար այս կարեւորագույն ժամանակաշրջանում որոշակի լարվածություն է նկատվում հատկապես Արզնի-Շամիրամ ջրանցքից ...
Արագածոտնում անցկացվեց հրամանատարա-շտաբային ուսումնավարժություն 21.06.2012
Արագածոտնում անցկացվեց հրամանատարա -շտաբային ուսումնավարժություն՝ > թեմայով: Ուսումնավարժության նպատակներն էին կատարելագործել ՀՀ մարզի պետական կառավարման տարածքային մարմնի, արտակարգ իրավիճակներում գործող մշտական հանձնաժողովի և մարզային փրկարարական վարչության հմտություններն ու ունակությունները ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում...
Կայացավ մարզխորհրդի հերթական նիստը 19.06.2012
Հունիսի 19-ին Արագածոտնի մարզպետարանում կայացավ մարզխորհրդի հերթական նիստը: Մարզպետ Սարգիս Սահակյանը ներկայացրեց մի քանի հիմնախնդիրներ, որոնք ներգրավված են առաջիկա ծրագրերում:Նա ասաց, որ մարզում սկսվում է իրագործվել կառավարության կողմից իրականացվող երրորդ հրատապ ծրագիրը, որի համար մարզին հատկացվել է 670 մլն. դրամ: Այդ շրջանակում ներգրավված են մի շարք համայնքներ, որտեղ կկատարվեն դպրոցների, մշակույթի տների վերանորոգման, ինչպես նաեւ գազիֆիկացան աշխատանքներ:
Կկայանա Արագածոտնի մարզխորհրդի նիստ 14.06.2012
2012 թ. հունիսի 19-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արագածոտնի մարզպետարանում կկայանա մարզխորհրդի նիստ: Օրակարգում քննարկվելու են հետեւյալ հարցերը՝ 1.ՀՀ Արագածոտնի մարզի 2012 թվականի ամփոփ հողային հաշվեկշռի հաստատման աշխատանքների կազմակերպման մասին...
Նշվեց Հաղթանակի օրը 28.05.2012
Հաղթանակի օրվան նվիրված գլխավոր տոնակատարությունը Արագածոտնի մարզում կայացավ Ապարանի Վերածնունդ կոչվող հուշահամալիրի մոտ: Այն կառուցված է մի վայրում, ուր տեղի է ունեցել Բաշ-Ապարանի հերոսական ճակատամարտը եւ խորհրդանշում է մեր ժողովրդի պատմության կարեւորագույն իրադարձությունների՝ Մեծ եղեռնի նահատակների, Հայրենական եւ Արցախյան պատերազմների զոհերի հիշատակը:Տոնակատարությանը ներկա էին մարզի ղեկավարությունը՝ ի դեմս մարզպետ Սարգիս Սահակյանի, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգեւոր-մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր այլ մարզերից եւ համայնքներից:

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 27.05.2012
Սիրելի հայրենակիցնե՛ր, Շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ: Տոն, որը խորհրդանշում է Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը՝ 1918 թվականի մայիսի 28-ին: Դարերի խորքից եկող համազգային այս երազանքն իրականություն է դարձել Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերում տարած պատմական հաղթանակների շնորհիվ:


