Նորություններ

Տարին ամփոփվեց մարզխորհրդի նիստում 28.12.2011
Դեկտեմբերի 27-ին կայացավ 2011 թվականի վերջին մարզխորհրդի նիստը, որն ըստ էության, յուրատեսակ հաշվետվություն էր անցնող տարվա կատարած աշխատանքների մասին: Համայնքների կողմից սեփական եկամուտների՝ հողի հարկի, գույքահարկի եւ տեղական տուրքերի հավաքագրման ընթացքի, աշխատավարձերի ու սոցվճարների նախկին պարտքերի մարման մասին զեկուցեց ֆինասական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն. Գալստյանը: Նա ասաց, որ դեկտեմբերի 25-ի դրությամբ սեփական եկամուտների հավաքագրումը մարզում կազմել է 79.1 տոկոս:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ 28.12.2011
Սիրելի հայրենակիցնե՛ր, շնորհավորում եմ բոլորիս Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Պատմություն դարձավ 2011 թվականը: Այն հագեցած էր քաղաքական, սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային բազմաթիվ կարեւորագույն իրադարձություններով: Միավորելով իր ուժերն ու կարողությունները, մեր երկիրը նոր ձեռքբերումներ ունեցավ կյանքի բոլոր ոլորտներում:

Ամանորյա շնորհավորանք ` զոհված ազատամարտիկների ընտանիքներին 26.12.2011
Ամանորյա տոնական միջոցառումներն Արագածոտնի մարզում սկսվեցին դեկտեմբերի 25-ին: Մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիսություն Արցախյան պատերազմում մարզի զոհված ազատամարտիկների ընտանիքների համար: Մարզի 4 տարածաշրջաններում` Աշտարակում, Ապարանում, Արագածում եւ Թալինում, ընդհանուր առմամբ, 145 զոհված ազատամարտիկ կա: Նրանց ընտանիքների անդամների, հարազատների մասնակցությամբ տեղի ունացած միջոցառումը յուրօրինակ հարգանքի տուրք էր` ի հիշատակ հայ ժողովրդի նորօրյա հերոսների: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մարզի ղեկավարությունը, քաղաքային եւ գյուղական համայնքների ղեկավարներ, բազմաթիվ այլ հյուրեր:

Մարզի ճանապարհները բաց են 22.12.2011
Դեկտեմբերի 22-ին Արագածոտնի մարզում տեղացած ձյունը առանձնակի բարդություն չի առաջացրել երթեւեկության համար: Տեղումներն սկսելուն պես, միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ճանապարհներին աշխատում են ճանապարհաշինարարները՝ շարունակաբար մաքրելով եւ աղ ու ավազ լցնելով ձյունառատ հատվածներում:

Երիտասարդ խորհրդարանականները՝ Արագածոտնում 19.12.2011
Այս տարվա հունիսի 1-ին ձեւավորվեց ՀՀ Ազգային Ժողովի Երիտասարդ խորհրդարանը՝ իր 131 անդամով, ովքեր ներկայացնում են կուսակցական, հասարակական կազմակերպությունները, բուհերի ուսանողական, ազգային փոքրամասնության եւ ինքնաառաջադրվածների շրջանակները: ՚՚Համագործակցություն՚՚ պատգամավորական խմբի բոլոր՝ 12 անդամները այցելեցին Արագածոտնի մարզ: Խմբում ընդգրկված պատգամավորները ներկայացնում են մարզերը: Այդ թվում՝ նրանցից 2-ը Արագածոտնի մարզն են ներկայացնում:

Բացօթյա տոնավաճառ՝ նվիրված Սուրբ Ծննդին եւ Ամանորին 16.12.2011
Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում դեկտեմբերի 15-ին բացվեց բացօթյա տոնավաճառ, որը նվիրված է Ծննդյան տոներին եւ Ամանորին: Ձեռնարկի հեղինակը լիբանանահայեր Տիրան եւ Պիեռ Բաղդադյան եղբայրներն են, ովքեր իրենց մտահղացումն իրականացնելու համար ստացել են մարզպետ Սարգիս Սահակյանի աջակցությունը: Տոնավաճառը բացվել է Սուրբ Կարմրավոր եկեղեցու հարակից տարածքում, որն իր ձեւավորմամբ առանձնակի շուք ու տոնականություն է հաղորդել 7-րդ դարի կառույց հրաշագեղ եկեղեցուն:


