Նորություններ
Հնչեց վերջին զանգը 25.05.2012
Մայիսի 25-ին Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում հնչեց վերջին զանգը: Ինչպես վերջին մի քանի տարիներին, այս տարի եւս կազմակերպվեցին վերջին դասեր, որոնք իրենց մեջ ամփոփում էին օրվա ողջ խորհուրդն ու իմաստը: Դասերին մասնակցում էին ավարտական դասարաններում տարբեր տարիներին դասավանդած ուսուցիչները, ծնողներ, հյուրեր: Հնչեցին շնորհավորանքի, բարեմաղթանքի խոսքեր: Առանձնակի հուզականությամբ իրենց սրտի խոսքն ասացին իրենք՝ շրջանավարտները...

Միջոցառում ,,Արևիկ,, մանկապարտեզում 12.05.2012
Մարզկենտրոն Աշտարակի ՙԱրևիկ՚ մանկապարտեզում յուրօրինակ միջոցառում տեղի ունեցավ, որին մասնակցում էին, մանկավարժներ, ծնողներ Արագածոտնի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխայի իրավունքների պաշտպանության բաժնի, Սեյվ դը չիլդրեն կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության...
Նշվեց Հաղթանակի եւ խաղաղության օրը 09.05.2012
Մայիսի 9-ը հայոց տոնացույցում նշվում է իբրեւ Հաղթանակի եւ խաղաղության օր: Այն երկակի տոն է հայ ժողովրդի համար, քանզի նշվում է Հայրենական պատերազմում տարած հաղթանակը եւ Շուշիի հերոսական ազատագրումը: Այս տարի այն առանձնահատուկ հոբելյանական է. լրանում է Շուշիի ազատագրման 20-ամյակը: Արագածոտնի մարզում արդեն ավանդական են դարձել այս պատմական իրադարձությունները մեծարել ըստ արժանվույն: Հաղթանակի օրը նշվում է բոլոր համայնքներում, դպրոցներում, մշակույթի օջախներում: Առանձնակի ուշադրության են արժանանում Հայրենական պատերազմի վետերաններն ու Արցախյան հերոսամարտի մասնակիցները:
Արագածոտնում ընտրողները ակտիվորեն են մասնակցում ընտրությանը 06.05.2012
Մայիսի 6-ի առավոտյան ժամը 8.00-ին բացվեցին Արագածոտնի մարզի երկու ընտրատարածքների բոլոր ընտրատեղամասերը: Թիվ 14 ընտրատարածքում ընդգրկված է 66, թիվ 15 ընտրատարածքում՝ 75 ընտրատեղամաս: Ընտրության սռաջին իսկ րոպեներից սկսվեց ընտրողների այցելությունը դեպի ընտրատեղամասեր, եւ օրվա առաջին կեսին արդեն ընտրողների զգալի մասը կատարել էր իր քաղաքացիական պարտքը:




