Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ մարզխորհրդի հերթական նիստը 28.04.2012

Ապրիլի 28-ին Արագածոտնի մարզպետարանի դահլիճում կայացավ հերթական մարզխորհրդի նիստը: 2012 թ. գարնան գյուղատնտեսական աշխատանքների մասին զեկուցեց մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յու. Ազատյանը: Նա ասաց, որ մարզում 10 հազար հա. աշնանացան է կատարվել: Ներկայումս ընթանում է գարնանացանը: Առ այսօր կատարվել է շուրջ 10 հազար հեկտար: Մինչեւ գործընթացի ավարտը՝ մայիսի վերջը, այն կկազմի ավելի քան 15 հազար հեկտար:

Կմասնակցեն հանրապետական մրցույթին 25.04.2012

Կայացավ Հայ առաքելական եկեղեցու եւ կրթության եւ գիտության նախարարության կողմից իրականացվող ,,Լավագույն ուսուցիչ,, հանրապետական մրցույթի Արագածոտնի մարզային փուլը: Մասնակիցները ,,Հայոց լեզու եւ գրականություն,, , ,,Հայոց պատմություն,, , ,,Հայոց եկեղեցու պատմություն,, , ,,Բնագիտական,, առարկաների ուսուցիչներն էին, ովքեր իրենց ունակությունները դրսեւորեցին՝ հանձնելով գրավոր թեսթային քննություն:

Այցելեցին Ծիծեռնակաբերդ

Այցելեցին Ծիծեռնակաբերդ 24.04.2012

Ապրիլի 24-ին, վաղ առավոտյան Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի գլխավորությամբ մարզպետարանի աշխատակազմը` փոխմարզպետը, աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած մեր հայրենակիցների հիշատակին:

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 20-ին աշխատանքային այցով այցելեց Արագածոտնի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 20-ին աշխատանքային այցով այցելեց Արագածոտնի մարզ 21.04.2012

Երկրի նախագահի առաջին կանգառը Հնաբերդ համայնքում էր: Գյուղական համայնքների զարգացումը, գյուղացու համար հաճույքով աշխատելու եւ արարելու համապատասխան պայմանների ստեղծումը Հայաստանի Հանրապետական կուսակցության գլխավոր նպատակներից է, դիմելով համայնքի բնակիչներին, նշեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

Զինվորներին այցելեցին  հարազատները

Զինվորներին այցելեցին հարազատները 12.04.2012

Արագածոտնի մարզից Լեռնային Ղարաբաղի զորամասերում ծառայող 245 զինվորի համար ապրիլի 7-ը կրկնակի տոն էր: Նրանց այցելության էին գնացել իրենց ծնողները, հարազատները, ընտանիքի անդամները: Ավելի լավ նվեր Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ հնարավոր չէր մատուցել հատկապես զինվորների մայրերին ու տատիկներին, քույրերին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-25 16:42:42