Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Աշտարակ համայնքի ավագանու անդրանիկ նիստը

20.11.2012

Սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրությունների օրը Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում ընտրվեց տեղական նոր իշխանություն: Նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ ավագանու անդրանիկ նիստը: Հրավիրվածների մեջ էին մարզի ղեկավարության, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Նորընտիր քաղաքապետ Արմեն Անտոնյանը ներկայացրեց 15 հոգուց բաղկացած ավագանու անդամներին: Նշվեց, որ անդամներից 11-ը անկուսակցական է, մեկականը՝ ներկայացնում են ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, 2-ը՝ ԲՀԿ-ն: Կատարվեց ավագանու անդամների երդման արարողություն: Նրանք խոստացան հավատարիմ մնալ ՀՀ Սահմանադրության եւ օրենքների պահանջների կատարմանը, գործել՝ ի նպաստ քաղաքի զարգացման եւ բարօրության:
Այնուհետեւ ավագանին անցավ 9 կետից բաղկացած օրակարգի հարցերի քննարկմանը: Դրանք վերաբերում էին ավագանու կանոնակարգի ընդունմանը, քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքի, հաստիքացուցակի եւ պաշտոնային դրույքաչափերի, պայմանագրային աշխատողների քանակն ու անվանացանկը, քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը հաստատելուն, համայնքային ծառայության մրցութային եւ ատեստավորման հանձնաժողով կազմավորելու, համայնքային բյուջեի 9 ամիսների կատարողականի եւ այլ հարցերի քննարկմանը:
Շնորհավորելով նորընտիր քաղաքապետին եւ ավագանու անդամներին, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը մաղթեց բեղմնավոր աշխատանք եւ հույս հայտնեց, որ առաջիկա տարիները մարզկենտրոնի համար կլինեն ձեռքբերումների, հաջողությունների տարիներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:13:24