Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Այցելություն մարզում տեղակայված զորամասեր

Այցելություն մարզում տեղակայված զորամասեր 27.01.2012

Հայկական բանակի 20 ամյակի կապակցությամբ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը հունվարի 27-ին այցելեցին մարզում տեղակայված զորամասեր: Առավոտյան նրանց ընդունեցին Աշտարակում տեղակայված զորամասում: Մինչ տոնական հանդիսության սկսվելը, այստեղ կայացավ մեկ այլ կարեւոր իրադարձություն՝ օծվեց նորակառույց մատուռը: Սուրբ խաչ անվամբ այս մատուռի մտահղացումն ու ձեռնարկի իրականացումն իրենցն է` զորամասի հրամանատարությանն ու զինվորներինը:

ՙՙ  Հայդուկից մինչեւ մերօրյա բանակ ՚՚

ՙՙ Հայդուկից մինչեւ մերօրյա բանակ ՚՚ 26.01.2012

Մարզկենտրոն Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցում նշվեց Հայաստանի Հանրապետության ազգային բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված ՙՙ Հայդուկից մինչեւ մերօրյա բանակ ՚՚ վերտառությամբ ցերեկույթը: Միջոցառումը սկսվեց դպրոցի տնօրեն Նունե Մովսիսյանի բացման խոսքով: Նա կարեւորեց բանակի դերն ու նշանակությունը մեր երկրի վարած արտաքին քաղաքականության մեջ՝ իբրեւ ամուր հենարան եւ ուժ:

Արագածոտնի համայնքներին կտրվի պարարտանյութ եւ դիզվառելիք 25.01.2012

Գյուղատնտեսական աշխատանքները խթանելու նպատակով ՀՀ նախագահի հանձնարարականով կառավարությունն իրականացնում է համայնքներին ազոտական պարարտանյութի ու դիզելային վառելիքի հատկացման ծրագրեր: Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանի հանձնարարությամբ մարզում աշխատանքները համակարգում է գյուղատանտեսության եւ բնապահպանության վարչությունը: Համայնքապետերը կատարում են նախնական ցուցակագրում եւ, ըստ այդմ, պահանջը ներկայացնում մարզպետարան:

              Արագածոտնում բոլոր ճանապարհները երթեւեկելի են

Արագածոտնում բոլոր ճանապարհները երթեւեկելի են 24.01.2012

Հունվարի 23-ի երեկոյան Արագածոտնի մարզի ողջ տարածքում սկսել է ձյուն տեղալ, որը շարունակվել է նաեւ գիշերը: Ձյան շերտը տեղ-տեղ մինչեւ 10-15 սանտիմետրի է հասնում, որը, օդի ջերմաստիճանի նվազմամբ պայմանավորված՝ դեռեւս պահպանվում է: Տեղումների առաջին իսկ պահից մարզային եւ հանրապետական ճանապարհները գտնվում են մարզի ղեկավարության եւ ճանապարհաշինարարների ուշադրության կենտրոնում: Ողջ գիշեր ճանապարհների մաքրման աշխատանքներ են իրականացվել Արագածի, Ապարանի, Թալինի եւ Աշտարակի մայրուղիներում, եւ ներկայումս մարզի բոլոր ճանապարհները բաց են:

                         Ամանորյա ավանդական միջոցառում՝ Ապարանում

Ամանորյա ավանդական միջոցառում՝ Ապարանում 16.01.2012

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում արդեն ավանդաբար Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոնակատարությունները միասնաբար նշվում է հին նոր Տարվա օրը: Այս տարի այն տեղի ունեցավ հունվարի 14-ին: Ապարանի հրապարակը վերածվել էր մի ընդարձակ բեմահարթակի, որտեղ ապարանցիներից բացի հյուրընկալվել էին բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ հյուրեր հարեւան համայնքներից, մարզկենտրոնից եւ մայրաքաղաքից:

Դպրոցներում սկսվել է երկրորդ կիսամյակը 12.01.2012

Արագածոտնի մարզի դպրոցների մեծ մասում ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը սկսվել է հունվարի 9-ից: Դրանք այն դպրոցներն են, որոնք ունեն ջեռուցման բավարար պայմաններ: Ըստ այդմ, պարապմունքները ներկայումս բնականոն ընթանում են Աշտարակի, Թալինի եւ մասամբ՝ Ապարանի տարածաշրջանների 54 դպրոցում: Իսկ բարձր լեռնային գոտում գտնվող Արագածի տարածաշրջանի 22 և Ապարանի 19 դպրոցում դասերը կսկվեն հունվարի 16-ից: Այստեղ ձմեռային արձակուրդները մեկ շաբաթով երկարացվել են՝ ի հաշիվ գարնանայինի:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-25 16:42:42