Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում են Հադրութի դպրոցականները

06.12.2012

ՀՀ Արագածոտնի մարզի եւ ԼՂՀ Հադրութի շրջանի փոխգործակցության ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 5-ին Արագածոտնի մարզ է այցելել Հադրութի շրջանի դպրոցականներից բաղկացած բասկետբոլի թիմի: Այցի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել այն բանից հետո, երբ Արագածոտնի մարզի պատանի շախմատիստները նոյեմբեր ամսին եռօրյա այցով հյուրընկալվել էին Հադրութում, ունեցել հագեցած եւ բովանդակալից ծրագիր:
Մարզկենտրոն Աշտարակ այցելելու առաջին իսկ օրը հադրութցի պատանի բասկետբոլիստներին ընդունեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա ողջունեց հյուրերի մուտքը մարզ, ցանկացավ բովանդակալից եւ արդյունավետ ժամանց իրենց հյուրընկալության օրերի ընթացքում, հաջողություններ մաղթեց ուսումնառության եւ հետագա կյանքում:
Այցի ծրագրի շրջանակում հադրութցի դպրոցականները կհանդիպեն արագածոտնեցի իրենց հասակակիցների հետ, մրցումներ կկայանան Աշտարակի Պ. Պռոշյանի, Ն. Աշտարակեցու եւ Օշականի Մ. Մաշտոցի անվան դպրոցների բասկետբոլի թիմերի հետ: Նախատեսվում է նաեւ այցելություն դեպի Սաղմոսավանքի, Օշականի եկեղեցիներ, Բյուրականի աստղադիտարան, դիտարժան այլ վայրեր, կկազմակերպվեն ճանաչողական հետաքրքիր հանդիպումներ:
Հադրութի դպրոցականները Արագածոտնից կմեկնեն նոյեմբերի 8-ին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14