Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամփոփվեցին կրթական հաստատություններում կատարված ուսումնասիրությունների արդյունքները

27.11.2012

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչության կողմից սեպտեմբերի 24-ից հոտկեմբերի 30-ը ՀՀ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում կատարվել է կրթական գուրծունեության ուսումնասիրություն: Արդյունքներն ամփոփելու նպատակով, նոյեմբերի 27-ին մարզկենտրոն Աշտարակ քաղաքում կայացավ դպրոցների տնօրենների ընդլայնված խորհրդակցություն, որին ներկա էին ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը, մարզպետ Սարգիս Սահակյանը:
Ավելի քան մեկ ամիս տեւած ուսումնասիրությունների արդյունքները հանգամանալից ներկայացրեց կրթության պետական տեսչության թեսթավորման եւ գնահատման բաժնի պետ Զարուհի Միքայելյանը: Նա ասաց, որ տարբեր ուղղություններով ստուգումներ են կատարվել 30 դպրոցում, որոնցից 21-ը միջնակարգ են, 9-ը՝ հիմնական: Դպրոցներից 12-ում խախտումներ, ընդհանուր առմամբ, չեն արձանագրվել, իսկ մյուսներում գրանցվել են տարբեր բնույթի անճշտություններ:
Մասնավորապես, խախտումներ են նկատվել ուսումնական հաստատությունների կառավարման, ծնողական եւ աշակերտական խորհուրդների, մեթոդմիավորումների գործունեության, թափուր աշխատատեղերի մրցույթների, ուսուցիչների ատեստավորումների, ուսումնական գործընթացի կազմակերպման եւ այլ ոլորտներում: Ուսումնասիրությունների մասին դպրոցները՝ անվանական, որակվեցին գերազանց, բավարար եւ անբավարար գնահատականներով:
Քննարկված թեմայի շուրջ իրենց տեսակետներն արտահայտեցին Օշականի միջնակարգ եւ Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոցների տնօրենները: Նրանք, մասնավորապես անդրադարձան նմանատիպ ստուգումներն անցկացնելու ժամանակացույցին եւ ուսումնասիրվող դպրոցների ընտրությանը, հիմնական, միջնակարգ եւ ավագ դպրոցների փաստաթղթային եւ աշխատակարգերի տարանջատմանը, մասնագիտական այլ հարցադրումների:
Բարձրացված հարցերին հանգամանալից պատասխաններ եւ պարզաբանումներ տվեցին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պատասխանատուները:
Ամփոփելով խորհրդակցությունում քննարկված խնդիրները, Մարզպետ Ս. Սահակյանը կարեւորեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության կողմից կատարվող նման ուսումնասիրությունները՝ որակելով դրանք որպես կրթական համակարգի բարելավման լավագույն խթան: Նա հավաստիացրեց, որ ուսումնասիրության արդյունքում բացահայտված բացթողումները անպայման կգտնվեն ոլորտի պատասխանատուների ուշադրության կենտրոնում, եւ կդառնան առաջիկա գործունեության հիմնական ուղղությունները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01