Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ-ում Ղազախստանի Արտակարգ և Լիազոր դեսպանն այցելել է Արագածոտնի մարզ

06.12.2012


Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի դեսպան Ա. Բոզջիգիտովը դեկտեմբերի 6-ին այցելեց Արագածոտնի մարզ: Ընդունելով դեսպանին, մարզպետ Սարգիս Սահակյանը ներկայացրեց մարզի սոցիալ-տնտեսական ընդհանուր նկարագիրը՝ նշելով բնակավայրի առանձնահատկություններն և առաջիկայում Ղազախստանի վարչական միավորումներից մեկի հետ համագործակցության հնարավորություններն ու պատրաստակամությունը:
Այնուհետեև, Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան դպրոցի դահլիճում կայացավ ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան և ,,Եվրոպական ինտեգրացիա,, հասարակական կազմակերպության համատեղությամբ կազմակերպված համաժողով՝ ,,Ղազախստան. բազմամշակութային և ինքնատիպ,, թեմայով:
Ողջունելով հյուրերին, մարզպետն ընդգծեց, որ հայ և ղազախ ժողովուրդների բարեկամությունը դեպի պատմության ակունքներն է գնում: Նրանք համատեղ ապրել են Խորհրդային իշխանության օրոք: Այդ և դրան հաջորդող անկախության տարիներին երկու երկրների շահերը մշտապես զուգակցված են եղել: Այսօր այդ փոխըմբռնումը շարունակելու լավագույն հնարավորություն է ստեղծվել, ինչի համար հեռանկարային ծրագրերն ակնհայտորեն տեսանելի են:
Համամիտ լինելով ասվածին, դեսպան Բոզջիգիտովը հույս հայտնեց, որ առաջիկայում Արագածոտնի և ղազախական վարչական որևէ միավորի միջև փոխգործակցության հեռանկարներ է տեսնում: Նա ներկայացրեց այն ձեռքբերումները, որ ունեցել է իրենց երկիրը հետխորհրդային տարիներին: Դրանք ակնառու են տնտեսության բոլոր բնագավառներում, կրթության, մշակույթի, այլ ոլորտներում: Ղազախստանի առանձնահատկություններից նա համարեց տարբեր ազգություններով բնակեցված լինելը, նկատելով որ նրանց մեջ իր ուրույն տեղն ունի հայկական համայնքը: Ընդ որում, հայազգի ներկայացուցիչներն ընդգրկված են տնտեսության բոլոր ոլորտներում, ընդհուպ՝ պետական կառավարման բարձրաստիճան մարմինները: Նա նշեց նաև, որ առանձնակի նմանություններ կան ղազախ և հայ ժողովուրդների սովորույթների, անգամ՝ բանահյուսության և մշակույթի միջև: Այս ամենն էլ ենթադրում է կողմերի միջև կայուն և հաստատուն փոխգործակցության հնարավորություն:
Ղազախստանի հանրապետության ընդհանուր նկարագրի, ժողովրդական առանձնահատկությունների և օրախնդիր այլ հարցերի մասին զեկուցումներ կարդացին ,,Եվրոպական ինտեգրացիա,, ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանը, ԵՊՀ ներկայացուցիչ Նաիրա Մկրտչյանը, ՀՀ-ում ՂՀ-ի դեսպանատան խորհրդական Ալմաթ Տոեկինը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:13:24