Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շինարարական աշխատանքներ՝ Արուճի դպրոցում

28.11.2012

Կրթական գործընթացներին զուգընթաց վերջին տարիներին Արագածոտնի մարզի Արուճ գյուղում շարունակաբար ընթանում են շինարարական աշխատանքներ: 176 աշակերտ ունեցող դպրոցում հարցերը լուծվում են ըստ կարեորության, համաձայն որի առաջնայինը մարզադահլիճի վերանորոգումն էր: Տասնյակ տարիներ չվերանորոգված դահլիճն չէր օգտագործվել շուրջ 20 տարի, եւ վերականգնման համար մեծ ծավալի ներդրումներ էր անհրաժեշտ:
Մարզադահլիճի, ինչպես նաեւ 2 մասնաշենքերն իրար կապող անցումային միջանցքի հիմնանորոգումն իրականացվեց Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից՝ 2011 թվականին: Բացման հանդիսավոր արարողության ժամանակ մարզպետ Սարգիս Սահակյանը, ում նախաձեռնությամբ իրականացվել էր մարզադահլիճի վերանորոգումը, վստահեցրեց, որ առաջիկայում կվերանորոգվի նաեւ առաջին մասնաշենքը, որտեղ տեղավորված են ուսումնական մասը, արհեստանոցը, բուֆետը:
Խոստումը չուշացավ: Դպրոցի վերանորոգումը տեղ գտավ ՀՀ կառավարության՝ Առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների երրորդ հրատապ ծրագրում: Շինարարաությունն իր մեջ ներառել է անհրաժեշտ բոլոր գործընթացները: Ներկայումս նոր դռներ ու պատուհաններ են տեղադրվել, փոխվել են հատակը, էլեկտրական հաղորդալարերը, խմելու ջրագիծն ու սանհանգույցն է վերանորոգվել, փոքրիկ բեմահարթակ է կառուցվել, կատարվել են ներքին հարդարման աշխատանքները: Վերանորոգման արդյունքում նաեւ միջանցքների եւ այլ անօգտագործելի տարածքների հաշվին ընդարձակվել են դասասենյակները:
Շիրանարական աշխատանքներն ավարտվել են: Առաջիկայում դպրոցում մտածում են այլ խնդիրների լուծման շուրջ: Դրանք վերաբերում են գույքի ձեռքբերմանը, բակի բարեկարգմանն ու անհատական կաթսայատան կառուցմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14