Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պատվոգրեր՝ վետերանների խորհրդի նախագահներին 10.02.2012

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում Պատերազմի, զինված ուժերի, աշխատանքի եւ իրավապահ մարմինների վետերանների միության տարածքային խորհուրդների նախագահների հետ: Քննարկիվեցին միության գործունեության հետ կապված մի շարք խնդիրներ:

Երկրաշարժ Ապարանում

Երկրաշարժ Ապարանում 10.02.2012

Փետրվարի 10-ին, տեղական ժամանակով 08.13-ին ՀՀ տարածքում` Ապարան քաղաքից 11կմ հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:

Խորհրդակցություն մարզպետի մոտ 08.02.2012

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ փետրվարի 8-ին կայացավ աշխատանքային խորհրդակցություն՝ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվեցին պետական, կառավարման մարմինների, նախարարությունների կողմից ստացված հանձնարարությունների կատարման արդյունքները, դրանց հետ կապված համապատասխան տեղեկատվությունների տրամադրման ընթացքը:

Մարզի բոլոր ճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ 08.02.2012

Փետրվարի 8-ին տեղացած առատ ձյան հետեւանքով դժվարանցանելի իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի ճանապարհներհներին: Դրանց անցանելությունը ապահովելու համար բոլոր ճանապարհներին աշխատում են ճանապարհաշինական ընկերությունները: Կեսօրին, ժամը 13.00-ի դրությամբ բաց են միջպետական և հանրապետական ճանապարհները: Մասնավորապես երթեւեկելի են Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման եւ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական ճանապարհների՝ Արագածոտնի մարզով անցնող հատվածները:

Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն 03.02.2012

Փետրվարի 3-ին մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցելու համար ցուցակագրվել էր 30 քաղաքացի: Նրանցից բացի, ընդունելության օրը մարզպետարան եկավ եւս 4 քաղաքացի: Մարզպետին ուղղված հարցադրումները տարբեր էին, որոնք վերաբերում էին առողջական, սոցիալական, աշխատանքային, վառելիքի, բնակարանային եւ անձնական տարաբնույթ խնդիրների:

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ 01.02.2012

Փետրվարի 02-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում քամու ուժգնացում 15-20մ/վրկ, հատկապես լեռնային շրջաններում և լեռնանցքներում բուք, ճանապարհներին մերկասառույց, տեսանելիության փոքրացում: 03-04-ի գիշերները ջերմաստիճանի նվազում 8-12 աստիճանով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-18 14:25:28