Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նոր նախակրթարաններ՝ գյուղական չորս համայնքում

26.06.2012

Արագածոտնի մարզի Սասունիկ, Եղիպատրուշ, Բերքառատ եւ Հնաբերդ համայնքների նախադպրոցական տարիքի երեխաները մինչեւ առաջին դասարան գնալը այցելելու են նախակրթարաններ: Այս հնարավորությունը ստեղծվել է այն բանի շնորհիվ, որ այս համայնքներում կառուցվել են նախակրթարաններ: Ծրագրի հեղինակը ,,Սեյվ դը չիլդրեն,, կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունն է, որը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համատեղ մարզում իրականացնում է ,,Նախաձեռնություն հանուն երեխաների առողջության եւ կրթության,, ծրագիրը: Իր աջակցությունն է ունեցել նաեւ մարզպետարանը, եւ մասնակի ներդրմամբ մասնակցություն են ունեցել նաեւ համայնքները:
Նախագծի շրջանակներում նշված համայնքներում հանրակրթական դպրոցների հենքի վրա ստեղծվել են այլընտրանքային մոդելներով 4-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության կազմակերպման կենտրոններ: Նախակրթարանները ոչ միայն վերանորոգվել են, այլեւ ապահովվել են ուսումնամեթոդական անհրաժեշտ պարագաներով: Իսկ դաստիարակներն ու այլ մասնագետները համապատասխան վերապատրաստում են անցել Կրթության ազգային ինստիտուտում:
Հունիսի 26-ին տեղի ունեցավ Սասունիկ համայնքի նախակրթարանի բացման արարողությունը: Նախադպրոցական կենտրոնի տարածքն ամբողջությամբ վերանորոգվել է և ապահովվել անհրաժեշտ կահույքով ու սարքավորումներով: Բացի այդ, համայնքից ընտրվել են մանկավարժներ, ովքեր մասնակցել են այլընտրանքային մոդելներով 4-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության կարճաժամկետ ուսուցման կազմակերպման դասընթացներին:
Ծրագիրն իրականացվել է կարողությունների զարգացման և ռեսուրսների մոբիլիզացման գաղափարի ներքո՝ դպրոցի աշխատակազմի և տեղական իշխանությունների մեծ մասնակցությամբ: Սասունիկի համայնքապետարանը կենտրոնի վերանորոգման համար ներդրել է 936 հազար դրամ (ընդհանուր արժեքի 15 տոկոսը) և հետագայում ապահովելու է մանկավարժների աշխատավարձը:
Այս նոր նախակրթարանների գործարկմամբ համանման հաստատությունների թիվը մարզում ընդհանուր առմամբ դարձավ 24:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14