Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեցին համայնքներում իրականացվելիք ծրագրերը

27.06.2012

Համայնքներում առկա հիմնախնդիրներին եւ դրանց լուծման հնարավորությունների մասին քննարկումների նպատակով փոխմարզպետ Ա. Արսենյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցելու համար հրավիրվել էին ,, Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի, ,,Վորլդ վիժըն-Հայաստան,, կազմակերպության, ,,Հայաստանի մանուկների հիմնադրամ,,-ի, ,,Հայկական Կարիտաս,, կազմակերպության, ,,Մաքուր էներգիա եւ ջուր,, ծրագրի ներկայացուցիչները:
Ներկա էր նաեւ Արտենի համայնքի ղեկավար Գեղամ Խլղաթյանը, ում առաջարկով քննարկման դրվեց իրենց համայնքում խմելաջրի համակարգի կառուցման խնդիրը: Հարցի շուրջ եղան տարբեր առաջարկներ ու կարծիքներ: Վերլուծելով առկա իրավիճակն ու մասնակից կազմակերպությունների ունեցած հնարավորությունները, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ համայնքի խմելաջրի մոտ 13 կմ. երկարություն ունեցող ներքին ցանցի վերանորոգումը պետք է իրականացնել փուլ առ փուլ: Աշխատանքների իրականացումը կսկսվի խորքային հորի կառուցմամբ, որի պատասխանատվությունն իր վրա վերցրեց ,, Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի ներկայացուցիչ Գ. Գեւորգյանը:
Քննարկվեցին նաեւ այլ համայնքներում ավելի փոքրածավալ բնույթ ունեցող ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34