Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամառային հանգիստ՝ երեխաների համար

25.06.2012


Հուլիսի 1-ին Արագածոտնի մարզից Հանքավանի ,,Աղբյուր,, ճամբար կմեկնի 100 երեխա: Նրանք այստեղ կհանգստանան 20 օր՝ մինչեւ հուլիսի 20-ը, որից հետո ճամբար կմեկնի երկրորդ հերթում ընդգրկված եւս 100 երեխա: Նրանք ճամբարում կհանգստանան հուլիսի 20-ից մինչեւ օգոստոսի 9-ը:
Արդեն ավանդական դարձած այս ծրագիրն իրականացվում է կառավարության կողմից եւ ֆինանսավորվում պետական բյուջեի միջոցներով: Ճամբար մեկնող երեխաների ընտրության, մեկնման եւ այնտեղից վերադարձի կազմակերպչական աշխատանքներն ամբողջությամբ համակարգում է մարզպետարանը: Ըստ սահմանված կարգի, ցուցակում ընդգրկված են զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ, սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքների 8-14 տարեկան երեխաները:
Մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարականով, ծրագրում ներգրավված են մարզի բոլոր տարածաշրջանները: Առանձնակի ուշադրության են արժանացել նաեւ ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքներում բնակվող երեխաները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34