Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արագածոտնի մարզկենտրոնում ներկա գտնվեց արվեստագետ Արևշատ Ավագյանի ցուցահանդեսի բացմանը

02.11.2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 1-ին այցելեց անվանի գրող Պերճ Պռոշյանի` մարզկենտրոն Աշտարակում գտնվող տուն-թանգարան:
Կայացավ գրող, նկարիչ, թարգմանիչ Արևշատ Ավագյանի «Աշնանային Հայաստանի գույների արտացոլումը Ա. Ավագյանի աշխատանքներում» ցուցահանդեսի բացումը, որը նվիրված է արվեստագետի 75-ամյա հոբելյանին: Ներկաները դիտեցին նաեւ Ներսես Ե Աշտարակեցու 245-ամյակին նվիրված ցուցադրությունը:
Ծննդյան 75-ամյակի, ինչպես նաեւ արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Արևշատ Ավագյանը պարգևատրվեց ՀՀ վարչապետի հուշամեդալով: Հոբելյանի կապակցությամբ արվեստագետը պատվոգրի արժանացավ նաեւ մարզպետ Սարգիս Սահակյանի կողմից:
Շնորհակալություն հայտնելով ստացված գնահատանքի համար, Արեւշատ Ավագյանը այն դիտեց իբրեւ մշակույթի հանդեպ երկրի ղեկավարության ցուցաբերած ուշադրության արգասիք:
Այնուհետև գեղարվեստական կատարումներով հանդես եկան Աշտարակի Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցի եւ «Տերյան մշակութային կենտրոն»-ի սաները:
Պերճ Պռոշյանի տուն թանգարանում վարչապետը հանդիպեց նաև մի խումբ մտավորականների՝ գրողների, երաժիշտների, նկարիչների, թատրոնի եւ կինոյի գործիչների հետ, ծանոթացավ մշակույթի բնագավառում իրականացվող ծրագրերին Կատարվեց այցելություն նաև Աշտարակի Կարմրավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11