Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

24.04.2016

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ Արագածոտնի մարզի ներկայացուցիչները ապրիլի 24-ին այցելեցին Երեւանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած մեր հայրենակիցների հիշատակին:
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, մարզային կառույցների ղեկավարները, մարզպետարանի բարձրաստիճան պաշտոնյաները, ստորաբաժանման ղեկավարները, ողջ աշխատակազմը բարձրաձան Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակներ եւ ծաղիկներ տեղադրեցին անմար կրակին՝ իրենց ձայնը միացնելով ավելի քան մեկուկես միլիոն անմեղ զոհերի ոգեկոչմանը նվիրված երթի բազմահազար մասնակիցներին:
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հիշատակի եւ ոգեկոչման արարողություններ տեղի ունեցան մարզի կրթական, մշակութային օջախներում, քաղաքային եւ գյուղական համայնքներում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:10:21