Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում`  գրքերի հեղինակի հետ

Հանդիպում` գրքերի հեղինակի հետ 25.05.2015

Արագածոտնի մարզի Պերճ Պռոշյանի անվան դպրոցում տեղի ունեցավ հանդիպում ամերիկահայ գրող-հրապարակախոս Հովսեփ Նալբանդյանի հետ: Առիփը ,,Կյանքի շարունակվող շառավիղներ,, եւ ,,Հայ գիրքը Ամերիկայի մեջ,, գրքերի շնորհանդեսն էր: Լսարանը` դպրոցների տնօրենները, պատմության. հայոց լեզվի և գրականության ուսուցիչները, գրադարանավարները, հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու 19 գրքի , այդ թվում ՝ ,,Լույս,, 6 հատորյա հանրագիտարանի հեղինակին...

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ 25.05.2015

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով այցելել է Արագածոտնի մարզ: Հանրապետության Նախագահը Արագածոտնում ներկա է գտնվել Սասունիկ համայնքի մանկապարտեզի բացման արարողությանը: Նախագահը շրջայց է կատարել նորաբաց մանկապարտեզում, ծանոթացել կատարված աշխատանքներին և երեխաների համար ստեղծված պայմաններին: 4000 բնակիչ ունեցող Սասունիկ համայնքը 1998 թվականից ի վեր մանկապարտեզի շենք չի ունեցել: Նոր շենքի կառուցման ծրագիրն իրականացվել է համայնքի ներդրմամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի` Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի հովանավորությամբ: Ծրագիրը մեկնարկել է 2013թ. նոյեմբերին, ավարտվել՝ 2015թ. մայիսին...

Արագածոտնում հնչեց 2014-2015 ուսումնական տարվա Վերջին զանգը/տեսանյութ/

Արագածոտնում հնչեց 2014-2015 ուսումնական տարվա Վերջին զանգը/տեսանյութ/ 22.05.2015

Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում մայիսի 22-ին հնչեց Վերջին զանգը: 12-րդ դասարանն ավարտեց 1463, իսկ 9-րդ դասարանը` 714 աշակերտ: Բոլոր դպրոցներում հավուր պատշաճի էին նախապատրաստվել Վերջին զանգին, որին մասնակցեցին մանկավարժները, շրջանավարների ծնողները, մարզի եւ համայնքների ղեկավարները: Ավանդույթի համաձայն, մարզպետի հանձնարարությամբ բոլոր դպրոցներ այցելեցին մարզպետարանի ներկայացուցիչները եւ հնչեցրին մարզպետի շնորհավորական ուղերձը` ուղղված շրջանավարտներին...

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբ 21.05.2015

Սիրելի շրջանավարտնե’ր, Շնորհավորում եմ դպրոցական Վերջին դասի կապակցությամբ: Դուք ավարտեցիք ձեր կյանքի կարևորագույն փուլերից մեկը` ավարտեցիք դպրոցը և մուտք եք գործում դեպի մեծ կյանք: Վստահ եմ, որ դպրոցական տարիներին ստացած գիտելիքներով դուք լավագույնս կդրսևորեք ձեր ունակություններն ու կարողությունները և մասնագիտական ճիշտ կողմնորոշմամբ կնպաստեք երկրի տնտեսության ամենատարբեր ոլորտների առաջընթացին, պետականության հիմքերի ամրապնդմանն ու հզորացմանը: Ձեր ազատ, անկաշկանդ մտածողությամբ մեր նորօրյա պատմությունը կհարստացնեք հերոսական դրվագներով...

ՀՀ բնապահպանության նախարարն աշխատանքային այցով եղավ Արագածոտնի մարզում 21.05.2015

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այց կատարեց Արագածոտնի մարզ: Մարզպետ Սարգիս Սահակյանի, ՀՀ բնապահպանության նախարարության մարզային ստորաբաժանումների, մարզպետարանի Բնապահպանության և գյուղատնտեսության վարչության համապատասխան աշխատակիցների մասնակցությամբ անցկացվեց մարզային խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզի մի շարք բնապահպանական խնդիրներ: Մարզպետ Սարգիս Սահակյանն իր մտահոգություն հայտնեց մարզում առկա քարհանքերի վերաբերյալ, որոնք շահագործումից հետո չեն ենթարկվել ռեկուլտիվացման և շարունակում են աղտոտել շրջակա միջավայրը...

Շնորհավորանք` ոստիկաններին 20.05.2015

Ոստիկանության օրվա կապակցությամբ մայիսի 20-ին մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց ՀՀ ոստիկանության մարզային վարչություն: Նա հանդիպում ունեցավ համակարգի ղեկավարության եւ աշխատակիցների հետ: Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, մարզպետը բարձր գնահատեց նրանց աշխատանքը եւ կարեւորեց մարզի ղեկավարության հետ նրանց համատեղ գործունեությունը: Ծառայության մեջ ունեցած ներդրումների համար մի խումբ ոստիականների մարզպետըւ հանձնեց պատվոգրեր եւ դրամապահ խրախուսանք:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 11:23:33