Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի  պարախումբը  այցելեց Թուրքմենստան

Արագածոտնի պարախումբը այցելեց Թուրքմենստան 22.08.2014

Արագածոտնի մարզի Օշականի Անժելա Շահնաբաթյանի անվան պարային համույթը օգոստոսի 3-13-ը Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում մասնակցեց ,,Ավազա,, մանկապատանեկան միջազգային փառատոնին: Պատվիրակությունը բաղկացած էր 17 անդամից, որը ղեկավարում է փոխմարզպետ Նունե Մովսիսյանը: Մասնակցությունը հնարավոր եղավ իրականացնել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի աջակցությամբ...

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ 11.08.2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ:

Կայացավ մարզպետին կից երիտասարդական խորհրդի նիստը

Կայացավ մարզպետին կից երիտասարդական խորհրդի նիստը 07.08.2014

Օգոստոսի 7-ին կայացավ Արագածոտնի մարզպետին կից երիտասարդական խորհրդի հերթական նիստը: Այն վարում էր մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը: Նա ներկայացրեց խորհրդի նախագահ, մարզպետ Սարգիս Սահակյանի դիրքորոշումը խորհրդի անդամների կողմից բարձրացված խնդիրների, առաջարկությունների, նախաձեռնությունների վերաբերյալ: Մասնավորապես, նշվեց, որ գործունեությունը վերաբերելու է համայքների երիտասարդությանն առնչվող բոլոր կողմերին՝ սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային, մարզական եւ այլն...

Խորհրդակցություն մարզպետի մոտ 06.08.2014

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն մարզի 10 համայնքում լրացուցիչ գազիֆիկացման աշխատանքներ իրականացն;լու վերաբերյալ: Ներկա էին IFAD-ի տնօրեն Արամ Վարդանյանը եւ բոլոր այդ համայնքների՝ Ծաղկաշենի, Ափնայի, Վարդենուտի, Արագածի, Հարթավանի, Շենավանի, Քուչակի, Կոշի, Վարդենիս , Արայի ղեկավարները: Քննարկվեց IFAD-ի ծրագրով համայնքների լրացուցիչ գազիֆիկացման հարցը: Համայնքների ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին իրենց մասով համաֆինանսավորում կատարելու համար:

Արագածոտնի մարզպետարանում կայացավ զինվորների եւ նրանց ծնողների հանդիպումը

Արագածոտնի մարզպետարանում կայացավ զինվորների եւ նրանց ծնողների հանդիպումը 05.08.2014

Բանակ-հասարակություն, ծնող-հրամանատար հարաբերությունները ամրապնդելու եւ համագործակցությունը խորացնելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության եւ Արագածոտնի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ այսօր առաջին զորամիավորման ենթակա զորամասերում ծառայություն անցնող տասնյակ զինվորներ հնարավորություն ունեցան հանդիպելու իրենց ծնողներին: Ենթակա զորամասերում ծառայող Արագածոտնի մարզից զորակոչված զինվորների և նրանց հարազատների հանդիպումը տեղի ունեցավ մարզպետարանում...

2014թ. հուլիս ամսին Արագածոտնի մարզում ծնված երեխաների թիվը 01.08.2014

Արագածոտնի մարզի ծննդատներում 2014 թ. հուլիս ամսին գրանցվել է 88 ծնունդ: Նրանցից 37-ը աղջիկ է, 52-ը՝ տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 29 երեխա՝ 18 տղա, 11 աղջիկ: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 13 տղա եւ 15 աղջիկ ՝ ընդամենը 28 երեխա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 22 երեխա: Այստեղ գերակշռում են տղաները՝ 13, աղջիկների թիվը 9 է: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 10 ծնունդ, որից 8-ը՝ տղա, եւ 2 աղջիկ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14