Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդաբլուրում տեղի ունեցավ Միշա Աղաջանանի հոգեհանգիստը

11.04.2016

2016թ. ապրիլի 2-5-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ հանուն հայրենիքի զոհվեց նաեւ Միշա Կամոյի Աղաջանյանը: Ապրիլի 10-ին նրա ծննդավայրում` Վարդաբլուր գյուղում, տեղի ունեցավ հերոսի հոգեհանստի արարողությունը, որին ներկա էին մարզի ողջ ղեկավարությունը, ուժային կառույցների, համայնքների, կրթօջախների, մարզային կառույցների ղեկավարնեը, ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանն իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնեց զոհվածի ծնողներին, հարազատներին եւ ընտանիքին տրամադրեց աջակցություն` 1 մլն. դրամի չափով:
Միշա Աղաջանյանը ծնվել է 1996 թվականին, ծնողների միակ զավակն էր: Միշան անվանակիրն էր ազատամարտիկ հորեղբոր, ով հանուն հայրենիքի մարտիրոսվել է Արցախյան ազատամարտի ժամանակ:
Ապրիլի 11-ին հայրենի գյուղում տեղի կունենա Միշա Աղաջանյանի հուղարկավորությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 10:40:37