Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը

17.01.2018

 Հունվարի 17-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը:
Աշխատակազմի ղեկավար Հր. Գեւորգյանը ներկայացրեց կառավարության, պետական գերատեսչությունների, ինչպես նաեւ մարզպետի կողմից տրված հանձնարարականները: Դրանք, մասնավորապես, առնչվում էին խոշորացված համայնքներին վերաբերող մի շարք տեղեկատվությունների տրամադրմանը, համաֆինանսավորմանը, տնտեսական պլանների կազմմանը, մարզի զարգացման ծրագրի քննարկմանը, հանրակրթական դպրոցների կողմից ֆինանսական հաշվետվությունների ներկայացմանը եւ տարիֆիկացիաների կազմմանը, զբոսաշրջության զարգացման ծրագրի կազմմանը, կառավարության նիստերի արձանագրություններից բխող մի շարք այլ հաձնարարականներին:
Ստորաբաժանման ղեկավարները մարզպետին զեկուցեցին ներկայացված հարցադրումների վերաբերյալ իրականացվող գործընթացները, եւ համատեղ քննարկվեցին դրանց կատարման հետ կապված խնդիրները: Աշոտ Սիմոնյանը հորդորեց, որպեսզի լիարժեք աշխատանք տարվի բոլոր հանձնարարականների կատարման ուղղությամբ եւ այդ մասին համապատասխան գերատեսչություններին ժամանակին ուղարկվի ամբողջական տեղեկատվություն:
- Տարվա սկիզբն է, եւ բավականին գործ ունենք կատարելու: Այսօրվանով է պայմանավորված հետագան,-ասաց մարզպետը եւ աշխատանքային հաջող մեկնարկ մաղթեց աշխատակազմին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34