Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հին նոր տարին՝ Ապարանում

13.01.2018

Հունվարի 13-ին Ապարանում նշվեց ավանդույթ դարձած հին տոմարով Նոր տարին: Տոնակատարությանը մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, ,,Նիգ Ապարան,, հայրենակցական միության նախագահ Աղվան Հովսեփյանը, բարձրաստիճան այրեր մայրաքաղաքից եւ այլ մարզերից:
Տոնախմբությունը սկսվեց հոգեւոր հայրերի օրհնությամբ: Մասնակիցներին ողջունեցին եւ ամանորյա բարեմաղթանքներ հղեցին Աշոտ Սիմոնյանը, Աղվան Հովսեփյանը, այլ մասնակիցներ:
Միասնության գաղափարի խորհրդանիշ դարձած շուրջպարը խարույկի շուրջ միավորեց բոլորին, իսկ ավանդական խարույկը վառելու պատիվը տրվեց Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանին և Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին:
Միջոցառման ընթացքում անցկացվեց արագ շախմատի մրցույթ: Հրապարակի հարակից տարածքում կազմակերպվեց շնորհաշատ երեխաների աշխատանքների ցուցահանդեսը:
Տոնահանդեսն ուղեկցվեց ազգային երգ ու պարով: Ավարտին մատուցվեց ավանդական հյուրասիրությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:49:17