Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի  ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 22.04.2017

Սիրելի՛ հայրենակիցներ, ապրիլի 24-ին համայն հայությունը գլուխ է խոնարհում ցեղասպանության զոհ դարձած մեր բյուրավոր նահատակների հիշատակի առջեւ: 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն իրագործված Հայոց ցեղասպանությունն, ըստ էության, ուղղված էր քաղաքակիրթ մարդկության դեմ: Ոճիր, որը ոչ միայն ժամանակին չկանխվեց, այլեւ չճանաչվեց ու չդատապարտվեց՝ այդպիսով հիմք դառնալով հետագայում նոր ցեղասպանությունների կրկնության: Հայաստանն այսօր առավել, քան երբեւէ, առաջնահերթ խնդիր է համարում ցեղասպանությունների կանխմանն ուղղված միջազգային քաղաքական կամքի դրսեւորումը...

Վարչապետն ընդունել է զարգացման լավագույն ծրագրեր ներկայացրած համայնքների ղեկավարներին 20.04.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է մարզերի 20 համայնքների ղեկավարներին, ովքեր ներկայացրել են համայնքների զարգացման լավագույն ծրագրերը: Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակն է նոր որակ հաղորդել տարածքային կառավարման եռաստիճան համակարգին՝ համայնքներ, մարզպետարաններ, կառավարություն համագործակցությանը: «Մենք համոզված ենք, որ տարածքային զարգացումը, և ընդհանրապես, մեր երկրի զարգացումն անհնար է, եթե մարզերը, համայնքները հստակ չպատկերացնեն, չունենան զարգացման ծրագրեր, որտեղ կլինեն ոչ միայն մանկապարտեզի, տանիքի, ճանապարհի, այլև աշխատատեղերի ստեղծման, զբաղվածության խնդիրների լուծման, սեփական եկամուտներն ավելացնելու հստակ առաջարկություններ ու քայլեր...

Մարզերից ստացված առավել իրատեսական ներդրումային ծրագրերի ֆինանսավորումը սկսվել է 13.04.2017

2016 թվականի հոկտեմբեր–նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ վարչապետի մարզային այցելությունների արդյունքներով մարզերում և համայնքներում ձևավորվել է ներդրումային ծրագրերի մշակման և ներկայացման գործընթացը: Ներդրողների կողմից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացվել են թեթև արդյունաբերության, զբոսաշրջության զարգացման, գյուղմթերքի վերամշակման, հանքարդյունաբերության, վերականգնվող էներգիայի արտադրության, անասնապահության, մետաղագործության, մեքենատրակտորային կայանների ստեղծման ոլորտներին առնչվող շուրջ 140 ներդրումային ծրագրերի հայտեր...

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ 07.04.2017

Սիրելի՛ մայրեր, կանայք, քույրեր եւ դուստրեր, շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: Հայ Առաքելական Եկեղեցին ապրիլի 7-ին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Սրբազնագույն այս տոնը մեկտեղվում է Մայրության եւ գեղեցկության օրվա հետ: Հայ իրականության մեջ մեծագույն հպարտություն են մայրը եւ մայրությունը՝ իբրեւ աստվածատուր մեծագույն պարգեւ: Սիրելիներս, դուք ամփոփում եք կյանքի արարման խորհուրդը: Մենք հպարտանում ենք ձեզանով, եւ անսահման է ձեր հանդեպ ունեցած մեր երախտագիտությունը: Մայրությունն ինքնին գեղեցկություն է, քնքշություն եւ անմնացորդ նվիրում: Այն իր մեջ պարունակում է արարման, հայրենասիրության, ազգապահպանության մեծագույն ներշնչանքը: Թանկագին հայուհիներ, շնորհավոր ձեր տոնը: Մաղթում եմ ձեզ լիարժեք երջանկություն, գեղեցիկ եւ ներդաշնակ կյանք:

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում մարտ ամսին գրանցված ծնունդների մասին 06.04.2017

Արագածոտնի մարզի ծննդատներում 2017 թ. մարտ ամսին գրանցվել է 64 ծնունդ: Նրանցից 35-ը աղջիկ է, 29-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը ներկայացրել է հետեւյալ տեղեկատվությունը. Աշտարակի տարածաշրջանում գրանցվել է 19 ծնունդ՝ 11 աղջիկ, 8 տղա, Թալինի տարածաշրջանում՝ 26 ծնունդ, 16 աղջիկ, 10 տղա, Ապարանի տարածաշրջանում՝ 17ծնունդ, 7 աղջիկ, 10 տղա, Արագածի տարածաշրջանում՝ 2ծնունդ, 1 աղջիկ, 1 տղա:

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Արագածոտնի մարզ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Արագածոտնի մարզ 27.03.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 25-ին այցելել է Արագածոտնի մարզ: Գործադիրի ղեկավարն այցելել է Սասունիկ համայնքում գտնվող «Արմենիա վայն» ընկերություն, որի արտադրանքն արտահանվում է ավելի քան 14 պետություն՝ Ռուսաստան, Բելառուս, Բուլղարիա, Մերձբալթյան երկրներ, Ֆրանսիա, Բելգիա, Չեխիա, ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա, Իսրայել, Չինաստան, Ճապոնիա: Ընկերության ղեկավարները վարչապետին տեղեկացրել են, որ ընթացիկ տարում նախատեսում են ընդլայնել արտահանման աշխարհագրությունը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 11:23:33