Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեցին համապետական շաբաթօրյակի նախապատրաստությանը վերաբերող եւ այլ հարցեր

18.10.2017


Արագածոտնի Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ հոկտեմբերի 18-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվեց հոկտեմբերի 21-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Փոխմարզպետ Մուշեղ Աբգարյանը մարզպետին զեկուցեց, որ շաբաթօրյակի անցկացման համապատասխան հանձնարարականներով շրջաբերականներ են ուղարկվել համայնքների, կրթական, առողջապահական հաստատությունների ղեկավարներին, շահագրգիռ բոլոր ատյաններին: Նշվեց, որ այդ օրը, ընդհանուր առմամբ, աշխատանքի դուրս կբերվեն 140 միավոր տեխնիկա, 80 ամբարձիչ, շաբաթօրյակին կմասնակցի 16 հազար մարդ՝ ավելին, քան նախորդ համապետական շաբաթօրյակի ժամանակ: Մարզում գործում է 11 աղբավայր:
Այս կապակցությամբ Աշոտ Սիմոնյանը հանձնարարեց համայնքներում ամրագրված՝ մարզպետարանի աշխատակիցներին, շաբաթօրյակի օրը, առավոտյան ժամը 9.00-ից լինել տեղերում եւ ընթացքի մասին պարբերաբար իրազեկել մարզպետարան:
Խորհրդակցության ընթացքում ամփոփվեց նաեւ պետական կառավարման մարմինների կողմից ստացված, ինչպես նաեւ մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Մասնավորապես, մանրակրկիտ քննարկում եղավ բուժհաստատությունների կողմից մատուցվող վճարովի ծառայությունների, Աշտարակի եւ Ծաղկահովիտի ԲԿ-ների, Ուշիի եւ Կարբիի ամբուլատորիաների օպտիմալացման. հրատապ ծրագրի ուղղությամբ իրականացվող գործընթացների շուրջ:
Անդրադառնալով գյուղատնտեսությանը, Աշոտ Սիմոնյանը գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության, ինչպես նաեւ զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետերին հանձնարարեց մինչեւ ամսվա վերջ ներկայացնել ոլորտին վերաբերող 5 ներդրումային ծրագիր:
Մարզպետի կողմից տրվեցին նաեւ այլ հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34