Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պաշտպանության նախարարի շնորհակալագիր՝ ժամկետային զինծառայողի ծնողներին

11.10.2017

Արագածոտնի մարզի Կոշի միջնակարգ դպրոցում ինքնատիպ հանդիսություն էր կազմակերպվել: Առիթը համայնքի բնակիչներ Արմինե եւ Սպարտակ Ավետիսյաններին ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հանձնված շնորհակալագիրն էր, որին արժանացել էին նրանք, իրենց կրտսեր որդու՝ ժամկետային զինծառայող Ալբերտ Ավետիսյանի գերազանց ծառայության համար:
Արարողությանը ներկա էր Աշտարակի զինկոմ, գնդապետ Մ. Ղազարյանը, ով շնորհակալագիրը հանձնեց զինվորի ծնողներին: Շնորհավորելով Ավետիսյաններին, նա նշեց, որ սա մեծագույն պատիվ է ոչ միայն նրանց, այլեւ դպրոցի եւ ողջ համայնքի համար: Այն հայրենասիրական դաստիարակության, գնահատանքի մեծ խորհուրդ ունի եւ լավագույն օրինակ է նախազորակոչային տարիքի պատանիների եւ աղջիկների համար: Պատահական չէ, որ ծառայության ընթացքում Ալբերտը արդեն երկրորդ անգամ է նման գնահատանքի արժանանում, քանի որ նա աչքի է ընկնում իր ծառայական պարտականությունների կատարման բարձր կարողություններով, պատասխանատվությամբ, մարդկային լավագույն հատկանիշերով:
Շնորհակալագրի հանձնման կապակցությամբ հնչեցին շնորհավորանքի եւ գնահատանքի խոսքեր: Այս համատեքստում կարեւորվեց, որ մարզային կառույցների, դպրոցի, համայնքի եւ ծնողների միջեւ առկա սերտ կապն ու համագործակցությունը միտում ունեն նպաստելու, որպեսզի բանակային կյանքում զինծառայողներն իրենց լավագույնս դրսեւորեն :

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14