Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Աբգարյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ

25.05.2018


Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ Վերջին զանգի կապակցությամբ:
Ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի: Ավանդույթի համաձայն՝ Վերջին զանգի եւ Վերջին դասի այս օրը բոլորիս համար չափազանց հիշարժան է ու անմոռանալի: Հարազատ կրթօջախներում այսօր հնչում է Վերջին զանգը, որի ղողանջներն ուղեկցելու են ձեզ ողջ կյանքում:
Այսօրվանից սկսում է ձեր մուտքը դեպի նոր կյանք: Ետևում թողնելով պատանեկան անհոգությամբ եւ ուրախությամբ լի հիշողությունները՝ այսօրվանից դուք մուտք եք գործում դեպի մեծ կյանք: Ձեր առջեւ նոր հորիզոններ են, որոնք դպրոցական տարիներին ստացած գիտելիքները, ձեր ունակություններն ու կարողությունները լավագույնս դրսևորելու, կյանքում հաստատակամ քայլելու նոր հնարավորություններ են բացում:
Սիրելի՛ ուսուցիչներ, դուք այսօր եւս մեկ սերունդ եք ճանապարհում: Շնորհակալություն մեր զավակների կրթության գործին ձեր անմնացորդ նվիրումի համար:
Սիրելի՛ շրջանավարտներ, վերստին շնորհավորում եմ բոլորիդ դպրոցական ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ: Ապագան ձերն է՝ լի ուրախություններով ու հաջողություններով:
Բարի երթ եւ կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 13:46:31